«ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր». Շուշան Ստեփանյան
Advertisement 1000 x 90

«ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր». Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։

Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Դավիթ Տոնոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ։

***

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

***

ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

***

ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջի, անցած մեկ ժամվա գրառումները: