Երեկ Իսրայելում սկսեց այսպես կոչված Դատաստանի օրը: Համաձայն ավանդույթի, այդ օրը հրեաները միմյանցից ներողություն են հայցում, պատճառած անհարմարությունների և զրկանքների համար: Այդ օրը Իսրայելում դադարում են աշխատել տրանսպորտը, ժամանցային վայրերը, հեռուստատեսությունը և ռադիոն: Ավելին, նշվում է նաև 1973 թվականի արյունալի պատերազմը Եգիպտոսի և Սիրիայի դեմ, որի ժամանակ զոհվել են 2 500 իսրայելցի զինվոր:
Բայց նույնիսկ այդ օրը, Իսրայելի հարավում գտնվող ռազմական Ուվդա օդակայանից ժամանում և օդ էին բարձրանում ադրբեջանական Silk Way ընկերության ռազմական բեռնատար ինքնաթիռները, որոնք մահ են սփռում Արցախի խաղաղ երկնքում:
Բարեկամներ, ամաչում և ցավ եմ զգում տեղի ունեցածի համար:
Բայց, այդուհանդերձ, ուզում եմ հարցնել Իսրայելում Հայաստանի ԱԳՆ դեսպանին. այդ փաստին ինչ-որ կերպ արձագանքելո՞ւ եք: Առայժմ տպավորություն է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանությունը նիրհում է Դատաստանի օրվա խորհրդում:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջից:
Вчера в Израиле начался так называемый Судный день, в который евреи по традиции должны каяться и просить прощение у всех…
Gepostet von Aleksander Lapshin am Sonntag, 27. September 2020