«Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ։ Եվ մենք #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ». Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

«Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ։ Եվ մենք #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից:

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների ելույթներից և ձգտելով խաթարել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները։

Այս հոգևորականների հեռագնա նպատակը պատերազմում պարտության հետևանքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում Բաքվի բռնապետի վարչակարգի տապալումն է և իսլամական հեղափոխության արտահանումը։

Իրանի չհայտարարվող փաստացի պաշտոնական դիրքորոշումն է, որ էրդողանական վարչակարգի օգնությամբ այս պատերազմին մասնակցում են մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչներ, որոնք Սիրիայում և այլուր սպանել են իրանցի կամավորականներին և ուղղակի սպառնալիք են Իրանի հյուսիսի անվտանգությանը:

Ուստի չենք տրվում Բաքվի բռնապետի քարոզչական ազդեցության փորձին։

Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ։ Եվ մենք #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ։

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների…

Gepostet von Vardan Voskanyan am Montag, 28. September 2020



Նման նյութեր