«Դրված է ինքնուրույն քաղաքական միավոր լինելու իրավունքի, և այդ ինքնուրույնության չափի հարցը». Հրանտ Տեր-Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Դրված է ինքնուրույն քաղաքական միավոր լինելու իրավունքի, և այդ ինքնուրույնության չափի հարցը». Հրանտ Տեր-Աբրահամյան

Սա անկախության պատերազմ է:

Շատերն ասում են գոյատևման, կյանքի իրավունքի, կամ ասում են՝ հայրենական: Սա ճիշտ է, բայց ամբողջը չի, և հիմնականը չէ:

Ամբողջն ու հիմնականը՝ անկախության պատերազմն է:

Սովորական հարց չի դրված՝ հաղթել, թե՞ չհաղթել պատերազմում:

Դրված է ինքնուրույն քաղաքական միավոր լինելու իրավունքի, և այդ ինքնուրույնության չափի հարցը:

Մեր տեղն աշխարհում, տարածաշրջանում, մեր կշիռը, դիրքը որոշվում է այս օրերին, և որոշվում է երկարաժամկետ կտրվածքով:

Դեռ 30 ու մի քիչ ավել տարի առաջ հայ ազգը քաղաքանապես խեղճ, կոտորածի ենթակա մի համայնք էր, որը հպարտ էր իր մշակութային անցյալով ու ներկայով, բայց որն իր անվտանգության հույսը դնում էր օտար ուժի պաշտպանության վրա: Հային սպանում էին անպատիժ, և պաշտպաններն ուշանում էին: Մենք դա տեսել ենք, գրքրեից չենք կարդացել: Դա 1988-ին էր, 1989-ին, 1990-ին:

Հայ ազգը քաղաքանապես զրո էր, թանգարանի ապրանք էր, բարի ու անշառ «մնոգոստրադալնիյ արմյանսկիյ նարոդ էր»: Իր պայքարով հայ ազգը դարձավ քաղաքական և ռազմական միավոր: Ինքն իր անվտանգությունն ապահովող:

Ու հիմա սա նորից ուզում են հարցականի տակ դնել: Ադրբեջանը նախևառաջ: Հետո՝ Թուրքիան: Հետո՝ Ռուսաստանը, որտեղ սպասում են, թե երբ ենք աղերսելու փրկություն, որ թանկ գնով մեզ վրա վաճառեն: Շատերն այդպես էլ չհավատացին ու չհասկացան, որ հայ ազգն ի զորու է լինել անկախ ու ինքնուրույն:

Ու հիմա այդ հարցն է լուծվում:

Մենք ո՞վ ենք:

Մի խեղճ քրիստոնյա թանգարանային փոքրամասնությո՞ւն: Բարի բնիկնե՞ր, որոնց մասին պետք է հոգալ, բայց որոնք իրենք ոչինչ չեն որոշելու:

Թե՞ այլ անկախ ազգերի ընտանիքում ևս մեկ անկախ ազգ, որը

  1. Ի զորու է սեփական ուժերով ապահովել սեփական անվտանմգությունը,
  2. Որն իրավունք ունի սեփական որոշումներ կայացնել, սեփական ներկայի ու ապագայի մասին:

Այո, ոչ միայն մեր անվտանգություն ապահովելու, պաշպանվելու կարողությունն է փորձվում:

Այլև՝ մեր սեփական կյանքի մասին մեր որոշումներ ընդունելու իրավունքը՝ հեղափոխությո՞ւն էիք ուզում, ավելի արդար կյանք էիք ուզո՞ւմ: Պետք է ապացուցեք դրա իրավունքը:

Եվ անվտանգության հարցը՝ ո՞վ եք դուք, որ կոնֆլիկտի գոտում ինքնուրույնաբար՝ առանց խաղաղապահների ապահովեք խաղաղություն: Սա է մեր կշիռը:

Ու հիմա էդ մարտահրավերն է նետված մեզ:

Ու երբեք վերջին տարիներին այսքան ուժեղ չի եղել նետված:

Միայն հայ-ադրբեջանական կռիվ չի սա:

Եթե հաղթում ենք, ոչ թե պարզապես ապացուցում ենք մեր իրավունքը:

Ոչ:

Շատ ավելին՝ հասնում ենք մի կարգավիճակի, որում դեռ չենք եղել:

Հաղթում ենք մարտահրավեր, որը նետված է առնվազն երեքի կողմից՝ Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա:

Ու նոր իրավիճակ ենք ստեղծում տարածաշրջանում:

Պայմաններ ենք թելադրում:

Հին ստատուս քվոն այլևս չի վերադառնալու:

Աստվածները և ճակատագիրը մեզ նույնպես մարտահրավեր են նետել՝ կարո՞ղ եք հաղթելով օգտվել նոր հնարավորություններից:

Սրա համար է մեր սուրբ կռիվը:

Հաղթանակը մեր ամեն ինչն է՝ կրոնը, դավանանքը, աստվածը:

«Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս»:

Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Սա անկախության պատերազմ է: Շատերն ասում են գոյատևաման, կյանքի իրավունքի, կամ ասում են՝ հայրենական: Սա ճիշտ է, բայց…

Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Dienstag, 29. September 2020



Նման նյութեր