«Այս, ես կասեի, մելոդրամատաիկ պատմության իսկությունը կամ իսկության չափը, բնականաբար չենք կարող պարզել, բայց…». Հրանտ Տեր-Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Այս, ես կասեի, մելոդրամատաիկ պատմության իսկությունը կամ իսկության չափը, բնականաբար չենք կարող պարզել, բայց…». Հրանտ Տեր-Աբրահամյան

Ռուսական մի տելեգրամ- ալիք՝ ՎՉԿ-ՕԳՊՈՒ բավականին խոսուն անունով, մի նյութ է տարածում, որով պնդում են, թե ադրբեջանական գրոհը ԼՂ-ի վրա, չի հաջողվել՝ դավաճանության պատճառով: Իբր մի ադրբեջանցի թուրք գեներալ տեղեկությունները հաղորդել է ռուսներին, սրանք էլ հայերին, ու տենց մերոնք նախապես պատրաստ են եղել: Էդ դավաճանությունն էլ բացահայտվել է Թուրքիայի միջոցով:

Այս, ես կասեի, մելոդրամատաիկ պատմության իսկությունը կամ իսկության չափը, բնականաբար չենք կարող պարզել, բայց…

Մի բան ակնհայտ է, որ սա ամենայն հավանականությամբ տարածվում է՝ արդարացնելու համար Ադրբեջանի անկարողությունը լայնավալ հարձակմամբ առաջին իսկ օրվանից լուծել խնդիրը:

Նորից հին միֆն է գործի դրվում՝ չկարողացանք հայերին հաղթել, որովհետև ռուսները հայերին օգնեցին:

Ես դեմ չեմ, որ իրենք իրենց համար ոնց ուզեն արդարացնեն իրենց անզորությունը:

Բայց զարմանում եմ, որ սա, կարծես, տարածում է նաև հայերի կողմից:

Ո՞րն է իմաստը:

Նսեմացնել մեր ռազմական հաջողություննե՞րը: Դրանք ներկայացնել որպես պատահականության, բախտի արդյո՞ւնք:

Տարածել փաստացի թշնամական քարոզչությո՞ւնը: Իսկ սա հենց թշնամական քարոզչություն է:

Կխնդրեի ուշադիր լինել, և չտարածել: Նաև՝ խոսել տարածողների հետ, իսկ եթե համառում են՝ «տարակուսել» այդ համառության կապակցությամբ:

Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:

Ռուսական մի տելեգրամ- ալիք բավականին խոսուն անունով, մի նյութ է տարածում, որով պնդում են, թե ադրբեջանական գրոհը ԼՂ-ի…

Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Dienstag, 29. September 2020

 



Նման նյութեր