«Շնորհակալություն բոլորին ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ կոչին միանալու համար»
Advertisement 1000 x 90

«Շնորհակալություն բոլորին ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ կոչին միանալու համար»

B O Y C O T T ‘M A D E I N T U R K E Y’

Շնորհակալություն բոլորին ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ կոչին միանալու համար: Այն տարբեր խմբերում լայն տարածում է ստանում: Տարածեք գաղափարը մեր համաշխարհային ամբողջ ազգի շրջանում և նրանից դուրս: Մենք պետք է այն դարձնենք համաշխարհային արշավ: Պետք է նաև հասնենք այդ երկրի ապրանքների Հայաստան ներմուծումը արգելելուն:

Մի փոքր տնտեսագիտություն.

Թուրքական լիրայի արժեքը այսօր հասել է ամենացածր մակարդակին: Նրանց ապրանքների (այդ թվում` ծառայությունների) նկատմամբ ավելի ցածր պահանջարկը լիրայի փոխարժեքն ավելի է գցում: Լիրայի ցածր մակարդակը, իր հերթին, հանգեցնում է ավելի բարձր գնաճի (ինֆլյացիայի), որը թուլացնում է իրենց բնակչության գնողունակությունը: Իրավիճակը շտկելու համար երկիրը պետք է օգտագործի իր արտարժույթի պահուստները (օրինակ, ԱՄՆ դոլարի իրենց պահուստները), որոնք, սակայն, անցած տարիների ընթացքում գնալով նվազում են (միայն այս տարվա ընթացքում 40 մլրդ դոլարից իջել-հասել են մոտ 25 մլրդ):

Ուզում եմ շեշտել, որ հնարավոր է գտնել Թուրքիայում արտադրված ապրանքների (այդ թվում` ծառայությունների) փոխարինող ապրանքներ ՝ սկսած շինարարական և վերանորոգման նյութերից ընդհուպ մինչև ավիատոմսեր և զբոսաշրջություն: Ավելի հեշտ է (և երբեմն ավելի էժան, բայց կարճաժամկետ կտրվածքով միայն) արդարացում փնտրել իրենց արտադրանքի փոխարեն այլ ծագումով ապրանք չգնելու համար: Նրանց արտադրանքը գնելը սնուցում է իրենց բանակը, և մենք երկարաժամկետ կտրվածքով ավելի բարձր գին ենք վճարում:

____________________________________________________________________

Thank you everyone for joining the call for the boycott of everything made in Turkey! The message is spreading widely in different groups. Spread the idea to reach everyone in our global nation and beyond it. We need to turn it into a global campaign. We should also achieve a total prohibition of the import of products made in Turkey.

A minute of simple economics:

Today, the value of the Turkish lira reached its lowest level. A weaker demand for their products (goods and services) brings the currency rate further down. Lower currency rate, in turn, leads to higher inflation, which kills the purchasing power of the population. To help, the country needs to use its foreign currency reserves (for example, their US dollar reserves), which, however, have been depleting throughout the past years (to nearly $25 billion from $40 billion only this year).

I would like to stress the point that it is possible to find substitutes for products (goods and services) made in Turkey, from construction and home renovation materials to air travel and tourism. It is easier (and sometimes cheaper, but only in the short-run) to look for an excuse for not avoiding their products. Buying their products fuels their military, and we pay a higher price in the long-run.

Վահագն Վարդանյանի էջից:

B O Y C O T T 'M A D E I N T U R K E Y'Շնորհակալություն բոլորին ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ կոչին…

Gepostet von Vahagn Vardanyan am Dienstag, 29. September 2020



Նման նյութեր