Արցախում պատերազմի բռնկումից ժամեր անց Armnews-ի նկարահանող խումբն արդեն տեղում էր։ Մեր հրատապ, ամբողջական ու պատասխանատու եթերի մասին վկայում են գրեթե ամենուր Armnews-ի հեռուստադիտողների բանակն ու լրատվական հեռուստատեսության համար աննախադեպ վարկանիշները։ Մենք օր ու գիշեր աշխատել են ոչ միայն պրոֆեսոնալ եթերի, այլ նաեւ հնարավորինս արագ եւ մեծ կազմով ու նաեւ հատուկ հեռուստատեխնիկայով Արցախ տեղափոխվելու համար, եւ այս պահին արդեն մեր դրիմթիմը Ստեփանակերտում է։ Սա նշանակում է, որ մեր եթերի տեղակայումը եւ բովանդակությունը Արցախից շեշտակի ավելանալու է։ Որքան ձգվի պատերազմական վիճակը, այնքան մենք մեր հեռուստադիտողին տեղեկացնելու ենք ամենագլխավորի մասին՝ ընդհանուր եւ դետալներով։
Պատերազմի ինֆորմացիոն ճակատում մենք Մենք մեր տղերքի կողքին ենք՝ բառի անուղղակի եւ ուղիղ իմաստով։
Հաղթելու ենք թուրքին ու նրա կովկասյան սորտին։ Պինդ եղեք։
Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից
Արցախում պատերազմի բռնկումից ժամեր անց Armnews-ի նկարահանող խումբն արդեն տեղում էր։ Մեր հրատապ, ամբողջական ու…
Gepostet von Abraham Gasparyan am Dienstag, 29. September 2020