Պատերազմական դրության սկսելու պահից ես, իմ բազմաթիվ ընկերներ, որոնք ձեր քաղաքական թիմի հիմնական ընդդիմախոսներից են, տեղում դադարեցրել ենք որևէ տեսակի քաղաքական քննադատություն իշխանությունների հասցեին: Ամեն մեկս մեր ունեցած բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով օգնում ենք առաջնագծում մարտնչող մեր եղբայրներին` մի մասը՝ առաջնագծում, մի մասը՝ թիկունքում:
Մեր քաղաքական հրադադարն ունի մեկ անուն, և այդ անունը ՀԱՅՐԵՆԻՔՆ է, մենք որևէ կերպ չենք խախտելու մեր հայրենիքի նկատմամբ ունեցած մեր պարտքը, բայց դուք ձեր անմիջական հրահանգով կամ ձեր հանցավոր լռության ներքո թույլ եք տալիս, որ ձեր կողքին արածող բորենիները մեր նկատմամբ ատելություն ու թույն տարածեն: Հորդորում եմ ձեզ շտապ քայլեր ձեռնարկել և ձեր շուրջը արածող անասունների սանձերը քաշել և չփորձել մեզ ներքաշել այս դավաճանական գործողությունների մեջ: Թողեք գլուխներս կախ ծառայենք մեր հայրենիքին, մի ստիպեք մեզ վարվել ձեզ նման, քանի որ այսպես թե այնպես դա ձեզ մոտ չի ստացվելու: Կանգնեցրեք ձեզ սատարող բորենիների վնգստոցը:
Հ.Գ. Ընկերներս շատ լավ գիտեն, թե ինչով եմ ես զբաղված հիմա (գործողությունները բարձրաձայնելու կարիք չեմ տեսնում, դրա ժամանակն էլ կգա), բայց հարկ եմ համարում բոլորիդ հայտնել հետևյալը, որ դեռ սպասում եմ Զինկոմիսարիատի զորակոչի հրամանին, իսկ եթե մոտակա օրերի ընթացքում այն չլինի, ինքնուրույն մեկնելու եմ Արցախ: Ընկերներին, համախոհներին, բարեկամներին խնդրում եմ նմանատիպ անբարոյականի վաստակների գրառումներն անտեսել, վստահեցնում եմ՝ շատ շուտով բոլոր իրական էջերին Ֆեյսբուքից դուրս «այցելելու» ենք:
Իսկ մինչ այդ ուժ ու կորով թշնամուն դեմ-հանդիման կռվող հերոս տղերքին:
Հ.Գ.2. Նկարում Փաշինյանի հետ նկարված մի անբարոյականի վաստակ է, որը մեր նկատմամբ ատելություն և սուտ է տարածում էս պահին: Եթե ոչ անձամբ ինքը, ապա իր որդիներն իր արարքի համար պատասխան են տալու:
Նարեկ Սամսոնյանի էջից:
Կոչ, հորդոր, պահանջ օրվա իշխանություններին Պատերազմական դրության սկսելու պահից ես, իմ բազմաթիվ ընկերներ, որոնք ձեր…
Gepostet von Narek Samsonyan am Mittwoch, 30. September 2020