Արցախի ՄԻՊ-ը իր ֆեսյբուքյան էջում հրապարակել է սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը:
«Սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը:
Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ՝ պատժվեն:
Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա»,- գրել է նա:
Նրանք են` Վիկտորիա Գեւորգյան, Էլլադա Բալայան, Լեսմոնիա Ստեփանյան, Էրիկ Գրիգորյան, Հրանտ Խաչատրյան, Լյուբա Մամունց, Լարիսա Մամունց:
Սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝…
Gepostet von Artak Beglaryan am Mittwoch, 30. September 2020