«Մենք պատրաստվում ենք ձեզնից մաքրել մեր հողը, իսկ դուք հուշարձաններ եք կանգնեցնում»
Advertisement 1000 x 90

«Մենք պատրաստվում ենք ձեզնից մաքրել մեր հողը, իսկ դուք հուշարձաններ եք կանգնեցնում»

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Շուշիում ու Աղդամում օրը ցերեկով հայեր սպանվեցին: Շուշիում խուժանը շինարարական մեքենաներով հողին հավասարացրեց քաղաքի չորս հայկական գերեզմանատները՝ իրենց փառաշուք շիրմաքարերով, խաչքար-կոթողներով: Հանցագործներն «անհայտ» մնացին:

Մարտակերտի սովխոզի պահակներից մեկին, նրա կնոջն ու երեխաներին վառեցին պահականոցում: Մարտունու շրջանի Նորշեն գյուղի երկու տրակտորիստներին սպանեցին գիշերավարի ժամանակ, իսկ Կուրոպատկինո բնակավայրում՝ հոշոտեցին գլխավոր ագրոնոմին: 1966թ. սեպտեմբերին սպանվեց հաջորդ ագրոնոմի՝ Բենիկ Մովսիսյանի 9-ամյա որդին:

Պարզվեց, որ վերջին երկու դեպքում սպանությունների կազմակերպիչը գյուղի դպրոցի տնօրեն Արշադ Մամեդովն է: Դպրոցի պահակի օգնությամբ երեխային մտցրել են նկուղն ու խոշտանգել: Նրան սպանել են գլխին մեխեր խփելով:

1967 թ. հուլիսին, Ստեփանակերտի ամառային զբոսայգու տարածքում, սկսվեց Մամեդովի բաց դատավարությունը: Գազանը դատապարտվեց ընդամենը 10 տարվա ազատազրկման: Լսելով դատավճիռը՝ նրա կինն ու հարազատները բացականչեցին. «Արշադ, տաս օր էլ չես նստելու, քո քաշով մեկ ոսկի ենք ծախսել, հանգիստ եղիր»:

Այդ ժամանակ, դատավարությանը ներկա ժողովուրդը հարձակվեց, պահակներից խլեց հանցագործին, նրա գործակցին եւ մի երրորդ սրիկայի, որը փորձում էր պաշտպանել Մամեդովին: Երեքին էլ այգում խարույկի վրա վառեցին: Թեեւ մարզի թրքությունը սսկվեց, սակայն Բաքվում տենդորեն շարունակում էին փնտրել Արցախն արագ կերպով հայաթափելու նոր մեթոդներ:

1969 թ. գարնանը Քարհատի (Դաշքեսան) շրջանի Բանանց հայկական գյուղի բնակչության հանգանակությամբ կանգնեցվեց մի գեղեցիկ հուշարձան՝ Երկրորդ աշխարհամարտում զոհված 600 համագյուղացիների հիշատակին: Հեղինակներն էին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը եւ նկարիչ Արա Հարությունյանը:

Հուշարձանի հանդիսավոր բացումից օրեր անց, գիշերը գյուղի էլեկտրականությունն անջատեցին, ապա ադրբեջանցիները կործանեցին այն, ջարդուփշուր արեցին կոթողի առանձին մասերը: Երբ շրջկոմի առաջին քարտուղար Սուլեյմանովին հարցրին, թե ինչու՞ եւ ու՞մ հրամանով կատարեցին այդ բարբարոսությունը, նա առանց ավելորդ ձեւականության պատասխանեց. «Մենք պատրաստվում ենք ձեզնից մաքրել մեր հողը, իսկ դուք հուշարձաններ եք կանգնեցնում»:

ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ1965թ. Շուշիում ու Աղդամում օրը ցերեկով հայեր սպանվեցին: Շուշիում խուժանը շինարարական մեքենաներով հողին…

Gepostet von Arshaluis Zurabyan am Mittwoch, 30. September 2020



Նման նյութեր