Մի քանի օր առաջ գրել էի, որ Հաղթանակի նախապայմանը միասնականությունն է, իսկ այդ միասնականության ստեղծման, այդ մթնոլորտի պատասխանատուն՝ իշխանությունը։ Բայց կարծես շատերը չեն հասկացել, որ միասնականությունն ինքնին նպատակ չէ, այն միայն միջոց է նպատակիդ՝ Հաղթանակին հասնելու համար։ Որոշ մարդիկ ցանկացած իշխանավորի, կազմակերպության ու անձի քննադատություն, սխալների մատնանշում որակում են ազգային միասնականության խաթարում։ Մինչդեռ շատ ավելի կարևոր է, թե ի՞նչ նպատակի հասնելու համար է այդ միասնականությունը ստեղծվում։ Արդյո՞ք ես, մենք, ամբողջ ժողովուրդը «պարտավոր ենք» միասնական լինել թուրք ներող արսենխառատյանների, ադրբեջանցի սիրող ասյախաչատրյանների, համակեցություն քարոզող լիլիթմկրտչյանների, Արցախյան հաղթանակը կերտողների «արյունը» պահանջող լիզաճաղարյանների, «ռուսը մեր թշնամին է» վայնասունը բարձրացրած տիգրանխզմալյանների հետ միայն նրա համար, որ մենք «միասնական» լինենք։ Արդյո՞ք ես, մենք, բոլորս «դատապարտված ենք» միասնական լինելու համար հանդուրժենք մեր Հաղթանակը կերտելու ճանապարհին իր պարտականությունները չկատարող, դրանով իսկ մեր նպատակին հասնելու ջանքերի՝ հաջողությամբ պսակվելը կասկածի տակ դնող պետական անբան ու անձեռնհաս պաշտոնյայի, մեր ժողովրդի անվտանգության, ռազմաճակատում հաղթանակները նաև դիվանագիտական Հաղթանակի վերածելու, մեր ժողովրդի արդարացի պայքարին աջակցելու համար միջազգային աջակցություն ապահովելու անմիջական պատասխանատուների անգործությունը։ Վստահ եմ, որ սա ոչ թե գաղափարական Միասնականության ապահովում կլինի մեր մեծ Նպատակը՝ Հաղթանակն իրականություն դարձնելու համար, այլ իրար մեզ կդարձնի իրար գլխի լցված, աննպատակ մարդկային մի զանգված, որին ճիպոտով կարելի է քշել ցանկացած ուղղությամբ, նրանց ներշնչելով, որ «հոտով» ապրելն ինքնին նպատակ է։
Ուրեմն խնդրում եմ, ինձ «պողոսավարի» կոչ մի արեք քննադատությամբ «չխաթարել միասնականությունը», ավելի լավ կլինի, որ պատերազմի պայմաններում հետևեք, որ բոլորի գործողությունները ծառայեն մեր նպատակին՝ թշնամու նկատմամբ Հաղթանակին։
Բագրատ Եսայանի էջից:
ՄԻԱՍՆԱԿԱՆՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆՄի քանի օր առաջ գրել էի, որ Հաղթանակի նախապայմանը միասնականությունն է, իսկ այդ միասնականության…
Gepostet von Bagrat Yesayan am Donnerstag, 1. Oktober 2020