Սիրելի բարեկամներ, ընկերներ
Սա բացարձակ միասնություն է: Մեր թշնամիները մեր ամբողջ համաշխարհային ազգին ակամա միասնության և հզորանալու հնարավորություն են տվել:
2016 թ.-ի սեպտեմբերի 21-ին` Անկախության 25-ամյակի օրը հանդես եկա 7 կետ-առաջարկություններից բաղկացած բաց նամակով (այն հրապարակեց 168.am լրատվականը, որի կայքում կարող եք կարդալ նամակը): Ներկայացվող կետերի առումով անցած ժամանակը որոշակի շտկումներ ենթադրում է` չնայած որ ընդհանուր մոտեցումը մնում է անփոփոխ: Անդրադառնամ նամակում ներկայացված մի հարցի:
«Ադրբեջան» բառը, այնպես, ինչպես դա օգտագործվում է այդ պետության աշխարհագրական տարածքի իմաստով, ապակողմնորոշող աշխարհագրական անվանում է։ Այսպես, օրինակ, 1899թ.-ին Բրոքգաուզի եւ Եֆրոնի կողմից հրատարակված հանրագիտարան-բառարանը նշում է (55-56 էջեր).
«Ադրբեջան (հին Աթրոպատենա կամ Ատրպատական)` Պարսկաստանի հյուսիս-արեւմտյան մարզ, Ռուսաստանի սահմանակից, Հայկական բարձրավանդակի վրա գտնվող, 104 հազ. ք. կմ։ Բնակեցված է թուրքմեններով։ Հիմնական ապրանքներ՝ բամբակ, չորացրած մրգեր, աղ։ Գլխավոր քաղաքը՝ Թավրիզ»:
Այսպիսով, Ադրբեջանը չէր կարող ինքն իրեն սահմանակից լինել, քանի որ ներկայիս Ադրբեջանի տարածքն այն ժամանակ (1899թ.-ին) Ռուսաստանի կայսրության կազմում էր գտնվում։ Դա նշանակում է, որ այսօրվա Ադրբեջանը կապ չունի «Ադրբեջան» (Ատրոպատենա) անվան հետ: Այսպիսի փաստերը նշված են նաեւ բազմաթիվ այլ գիտական աղբյուրներում:
Մարտական գործողություններին զուգահեռ մեր մյուս կարևոր զենքը ներկայիս Ադրբեջանում ինքնության ճգնաժամ ստեղծելն է` այդ երկրում բնակվող բազմաթիվ ազգությունների առանձնացումն ու մասնատումը: Դադարենք օգտագործել նրանց միավորող «ադրբեջանցի» արհեստածին արտահայտությունը:
Կից ներկայացնում եմ վերոհիշյալ աղբյուրը (ռուսերեն)` հայերեն, անգլերեն, թուրքերեն, գերմաներեն և չինարեն թարգմանությամբ: Տարածե’ք ամենուրեք:
Մեզ նրանք տվել են հաղթելու հնարավորություն: Ընդունում ենք: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Հարգանքով` Վահագն Վարդանյան