«Մենք նախ պետք է ձերբազատվենք տարածված այն միամիտ կարծիքից, թե աշխարհը գիտի ով է ճիշտ կամ արդար: Աշխարհի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը այդ ամենից անտեղյակ է». Վահագն Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Մենք նախ պետք է ձերբազատվենք տարածված այն միամիտ կարծիքից, թե աշխարհը գիտի ով է ճիշտ կամ արդար: Աշխարհի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը այդ ամենից անտեղյակ է». Վահագն Վարդանյան

Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ,

Ինչպես մեկ այլ հայտնի գործիչ շատ տարիներ առաջ, այնպես էլ մեր հարևան երկրի ղեկավարը պատերազմական գործողություններ է սկսել կիրակի օրվա վաղ առավոտյան: Շատ կարևոր են համաշխարհային հասարակական կարծիքի ձևավորմանն ուղղված քայլերը: Մենք նախ պետք է ձերբազատվենք տարածված այն միամիտ կարծիքից, թե աշխարհը գիտի ով է ճիշտ կամ արդար: Աշխարհի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը այդ ամենից անտեղյակ է: Թողնելով ամբողջ լիրիկան մի կողմ, ի թիվս այլ գործողությունների, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ հարցերի շուրջ.

  1. Մարտական գործողությունների թիկունքում մեր ինքնությունն ամրապնդելու գերխնդիրն է: Մեր ինքնությունն է մեզ պահպանել այսքան ժամանակ: Գերկարևոր է համահայկական համաշխարհային գաղափարական մոբիլիզացիա, որը, վստակ եմ, տեղի կունենա: Մեր պետությունը մեր գոյատևման նախապայմանն է` մեր համաշխարհային ամբողջ ազգի գոյատևման: Հայաստանի պետական և հասարակական կազմակերպությունները անհապաղ պետք է սկսեն աշխարհով մեկ ներկայացնել համաճարագային պայմաններում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման և նրան այդ հարցում Թուրքիայի անմիջական աջակցության փաստը: Մենք պետք է ուղղերձներ հղենք

– Միավորված ազգերի կազմակերպություն (այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և Փախստականների գծով Գլխավոր հանձնակատարի գրասենյակ),

– Եվրասիական միություն,

– Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն (ԵԱՀԿ),

– Եվրախորհուրդ,

– Առողջապահական համաշխարհային կազմապերպություն,

– Կարմիր խաչի միջազգային կոմիտե,

– ԱՊՀ Միջխորհրդարանական համագումար,

– Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն,

– Ամերիկյան պետությունների կազմակերպություն,

– Արաբական լիգա,

– Աֆրիկյան միություն,

– Հարավարևելյան պետությունների ասոցիացիա, ինչպես նաև

– ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ երկրներին (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Միացյալ Թագավորություն – Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա):

  1. Բոլորիս համար պարզ է, որ Ադրբեջանի գործողությունների թիկունքում Թուրքիայի անմիջական աջակցությունն է, և որ ջանքեր են գործադրվում այդ աջակցությունն արդեն ուղղակիորեն կիրառելու ուղղությամբ: Տեղի է ունենում այդ երկու պետությունների փաստացի միավորման փորձ: Որպես պատրվագ օգտագործվում են իբրև թե իրենց հանդեպ տարբեր ուժերի կողմից սպառնալիքների առկայությունը: Թուրքական անմիջական հնարավոր մասնակցությունը հիմնավորելու համար նրանք կարող են օգտագործել «քրդական գործոնը»: Երեկվա իրադարձությունը` Կարսի ծագումով քուրդ քաղաքապետի ձերբակալությունը և դրան հաջորդող քայլելը շատ ավելի մեծ ծրագրի մաս են կազմում: Կարևոր կլինի մեր երկրի քրդական համայնքի համապատասխան հայտարարությունը, որով այն իր հերթին կարող է դիմել աշխարհի ժողովրդներին և քրդական կազմակերպություններին` ներկայացնելու թուրքական ռազմաքաղաքական իշխանության կողմից իրականացվող կեղծիքի էությունը:
  2. Մարտական հակահարվածին զուգահեռ մեր մյուս զենքը Ադրբեջանում ինքնության ճգնաժամ ստեղծելն է: Այդ երկրում բնակվում են բազմաթիվ ազգություններ, և նրանց առանձնացումն ու մասնատումը կարևոր է: Մեր պետական և պետության հետ փոխկապակցված համապատասխան (հատուկ) մարմինների կողմից այս ուղղությամբ հետևողական տեղեկատվական աշխատանք է անհրաժեշտ` անգամ այն ժամանակ, երբ թվում է թե մեր երկրի վրա երկինքը կապույտ է լինում: Ադրբեջանի տարածքում ապրում են թուրքեր, լեզգիններ, թալիշներ, բազմաթիվ այլ ազգություններ: Ի թիվս այլ հնարավոր կոնկրետ քայլերի, դադարենք օգտագործել նրանց միավորող «ադրբեջանցի» արհեստածին արտահայտությունը:
  3. Հայաստանը պաշտոնական մակարդակով պետք է դիմի ՄԱԿ-ին և նրա անդամ-երկրներին` անհապաղ նրանց ուշադրությունը սևեռելու այն հանգամանքի վրա, որ Հայաստանը գտնվում է պասիվ միջուկային հարձակման մշտական սպառնալիքի տակ` որպես ապացույց ներկայացնելով Ադրբեջանի կառավարության (նրա մաս կազմող պաշտպանության նախարարության) կողմից հնչեցրած Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ռմբակոծման սպառնալիքի փաստը: Սպառնալիք ներկայացնող այդ հայտարարության հեղինակ-պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվել, որը նշանակում է, որ դա այդ պետության և նրա ղեկավարի պաշտոնական վերաբերմունքն է:
  4. Հայաստանը, օգտագործելով իր կարգավիճակը որպես Չմիացած երկրների շարժման դիտորդ-երկիր, պետք է դիմի այդ կազմակերպությանը` ներկայացնելով նրա անդամ-երկրի` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անդամ մեկ այլ երկրի` Հայաստանի Հանրապետության տարածքի, մասնավորապես` նրա մայրաքաղաք Երևանի հանդեպ բազմիցս հնչեցրած սպառնալիքների փաստերը, ինչն այդ կազմակերպության կանոնադրության կոպտագույն խախտում է: Ի դեպ, ներկայումս (մինչև 2022թ.-ը) այդ կազմակերպության նախագահն է հենց Ադրբեջանի գործող նախագահը: Այս հանգամանքը պետք է օգտագործել նրան այդ պաշտոնից հեռացնելու նախաձեռնությամբ հանդես գալու համար` հետևողական կերպով աշխատելով կազմակերպության անդամ-երկրների հետ:
  5. Հետագայում Ադրբեջանի կողմից ռազմական սանձազերծում կամ որևէ այլ նման գործողություն կանխելու համար մեր հակահարվածը պետք է լինի անհամաչափ ավելի ուժգին: Մեր դեպքում, խաղաղ ապրելու միակ գրավականը ուժեղ լինելն է: Ուժեղ լինելունը` միացյալ քայլերում մեր հետևողականությունը:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

Հարգանքով՝

Վահագն Վարդանյան

https://www.facebook.com/vahagn.vardanyan.568/posts/4777599805598443



Նման նյութեր