Ինչպես վարվել վտանգավոր սարքեր տեսնելու դեպքում. «The HALO Trust»-ը հրապարակել է իրազեկող թերթիկ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես վարվել վտանգավոր սարքեր տեսնելու դեպքում. «The HALO Trust»-ը հրապարակել է իրազեկող թերթիկ

Որպեսզի պաշտպանենք քաղաքացիական անձանց կյանքը, մենք մշակել ենք իրազեկող թերթիկ վտանգավոր սարքերի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել «The HALO Trust» կազմակերպությունը:

Կազմակերպությունը հրապարակել է լուսանկար և հորդորել ԼՂ քաղաքացիներին նման սարք տեսնելու դեպքում չմոտենալ նրան, չդիպչել, չբարձրացնել գետնից և կապվել Արտակարգ իրավիճակների համար նախատեսված պետական մարմինների հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 350-ից ավելի զոհ։

news.am