Գոնե պատերազմը մեզ սովորացնի տեղեկատվական պարզ հիգիենա պահել:
Մի ռուսական կայք գրել է, որ այսօր հրադադար կլինի ժամը 18.00-ից՝ հղելով «իր աղբյուրներին ՀՀ կառավարությունում»:
Դա դեռ չի նշանակում, որ իրոք լինելու է հրադադար:
Կարող է լինի կարող է չլինի:
Կարող է լինի հումանիտար, ժամանակավոր, կարող է լինի տևական, ոչինչ պարզ չի այդ լուրից:
Մի տարածեք դա առանց ճշտելու՝ ով է գրել, ինչ աղբյուրի հղելով:
Իրականում ոչ մի աղբյուրի էլ հղած չէ: Որովհետև՝ «մեր աբյուրը ՀՀ կառավարությունում», մի անորոշ ձևակերպում է, որը կարող է նշանակել ինչ ուզես:
Կայքն էլ կարող է ունենալ հազար ու մի նպատակ, որից մենք/դուք տեղյակ չենք:
Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:
Գոնե պատերազմը մեզ սովորացնի տեղեկատվական պարզ հիգիենա պահել: Մի ռուսական կայք գրել է, որ այսօր հրադադար կլինի ժամը…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Donnerstag, 8. Oktober 2020