Ինչ ես հասկացա Փաշինյանի վերջին ստատուսից. եթե Աստված չանի, պատերազմից հետո պարզվի, որ մենք տարածքային կորուստ ունենք, ապա դրա ողջ մեղքը բարդվում է ինչ-որ ստեփանակերտցու վրա՞, ով գնացել ու առաջնագծում կռվող զինվորներին հատ-հատ համոզել, տեղ-տեղ հրամայել ա, որ չկռվեն, լքեն դիրքերը, որովհետև «Նիկոլը հողերը հանձնել ա»։
Կներեք, իսկ ո՞նց ա տրվել էդ հրամանը։ Ամեն պատահական մարդ կարո՞ղ է մտնել ու զինվորին հրաման տալ։ Իսկ ձերբակալված սպաներ չկա՞ն, մենակ էդ մի ստեփանակերտցի՞ն ա։ Դե, ինչքանով տեղյակ եմ, հրամանը մենակ սպաները կարող են տալ։ Իսկ կարո՞ղ ա էդ մուտիտը քցելու իմաստը որոշ պետական *այրերի՝ արտաքին քաղաքականությունում ձախողումները քողարկելն ա։
Մեր մեջ դավաճան չկա, դու ձերոնց կողմը ման արի…
#Մեծն_հեքիաթասաց
#Հանս_Քրիստիան_Նիկոլ
Արամ Գևորգյան
Ինչ ես հասկացա Փաշինյանի վերջին ստատուսից. եթե, Աստված չանի, պատերազմից հետո պարզվի, որ մենք տարածքային կորուստ ունենք,…
Gepostet von Aram Gevorgyan am Donnerstag, 8. Oktober 2020