Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը բազմիս այցելել է Հայաստան ու արտահայտել իր սերը հայերի ու Հայաստանի հանդեպ, այսօր էլ կանգնած է Հայաստանի ու Արցախի կողքին: Հայկական անձնագիր ձեռք բերած երգիչը հրապարակել է ադրբեջանական հրթիռակոծության հետեւանքով ավերված` Շուշիի մշակույթի ու երիտասարդության կենտրոնը` նշելով, որ տեսարանը «կոտրել է» իր սիրտը:
«Սա Շուշիի մշակույթի ու երիտասարդության նորակառույց կենտրոնն է` ադրբեջանական հրթիռակոծությունից հետո: 2017 թ.-ին այստեղ համերգ եմ ունեցել: Սիրտս կոտրվում է այս տեսարանից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Դեքերը: