«Մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում». Սերգեյ Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում». Սերգեյ Խաչատրյան

Ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանն անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Երաժիշտը Facebook-յան գրառմամբ նշել է՝ մեծ հաշվով, այլեւս հույս չի դնում այսօրվա միջազգային քաղաքական գործիչների վրա, քանի որ նրանք քաղաքական շահը գերադասում են արդարությունից, մարդկային իրավունքներից ու արժեքներից։ Նա համոզմունք է հայտնել՝ մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում։

«Սիրելի՛ ընկերներ, այլ պարագայում ես կխոսեի իմ երաժշտություն միջոցով, բայց վերջին ողբերգական իրադարձությունները ստիպում են ինձ բողոքի ձայն բարձրացնել եւ ուղիղ դիմել ոչ այնքան որպես երաժիշտ, որքան որպես հայ։

Սեպտեմբերի 27-ից սկսած իմ հայրենի Հայաստանը տառապում է Ադրբեջանի հասցրած պատերազմի պատճառով, որը հակառակորդը իրակաանցնում է դաշնակից Թուրքիայի հետ համատեղ։

Թուրքիան Ադրբեջանին բացահայտ կերպով սատարել է՝ տրամադրելով ռազմական տեխնիկա, սիրիացի վարձականներ եւ միջազգային ահաբեկիչներ։ Նրանք մինչ այսօր հրետակոծում են գյուղեր, քաղաքներ՝ թիրախավորելով Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչությանը։

Կարեւոր է գիտակցել, որ հայերը երկու բռնապետ եւ ագրեսիվ առաջնորդների՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի ղեկավարած պատերազմի մեջ են։

Մենք բախվում եւ պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, պայքարում ենք տարածաշրջանի կայունության եւ մեր հայրենիքի եւ գոյության պաշտպանության համար:

Առ այսօր միջազգային եւ քաղաքական միջամտությունը գրեթե անտեսանելի է։

Ադրբեջանը եւ Թուրքիան հայտնի են իրենց բռնապետական ռեժիմով, դաժանությամբ եւ քարոզչական գործողություններով։ Թվում է, թե ավելի քան հարյուր տարի անց Թուրքիան վճռական է տրամադրված շարունակելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը:

Սա ոչ միայն սպառնալիք է մեզ ՝ հայերիս համար, այլեւ համաշխարհային սպառնալիք. մենք գործ ունենք միջազգային ահաբեկչության, մարդկության դեմ հանցագործությունների եւ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման հետ:

Ցավոք, միջազգային հանրությունը շարունակում է պասիվ մնալ։ Օրեցօր զոհերի թիվն աճում է, իսկ քաղաքները՝ փոշիանում։

Չնայած, մեծ հաշվով, ես այլեւս հույս չեմ դնում այսօրվա միջազգային քաղաքական գործիչների վրա, քանի որ նրանք քաղաքական շահը գերադասում են արդարությունից, մարդկային իրավունքներից ու արժեքներից, այնուամենայնիվ, ես հույսս դնում եմ մեզ նման անհատների վրա․ յուրաքանչյուր անձ տեղեկացնելու եւ արդարության ձայն բարձրացնելու ուժ եւ պատասխանատվություն ունի։

Հնարավորինս շատ բարձրաձայնեք այս պատերազմի մասին։

Ադրբեջանական եւ թուրքական կառավարությունները ներգրավված են կեղծ լուրեր եւ քարոզչություն տարածելու գործում՝ աշխարհը շեղելով այն իրական հանգամանքից, թե ինչ է իրականում տեղի է ունենում Արցախում եւ Հայաստանում:

Հավասարապես կարևոր է նաեւ այն օգնությունը, որ մենք կարող ենք կատարել արտասահմանից։ Նվիրատվությունների միջոցով մենք կարող ենք աջակցել վերաբնակեցված եւ իրենց տները կորցրած արցախցի ընտանիքներին, ընտանիքի անդամներ կորցրած երեխաներին, զինվորներին, որոնք բժշակական, սննդի, հագուստի եւ այլնի կարիք ունեն։ Ճակատագրական այս պահին Հայաստանն ունի ձեր օգնության կարիքը։

Չկա առավել ուժեղ շարժառիթ, քան ազգի գոյությունը պաշտպանելն է եւ հայրենի հողի համար կռվելը։ Ահա թե ինչու եմ համոզված, որ մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում»,- գրել է նա։



Նման նյութեր