Այս ամենի ավարտին մենք կոփված, ուժեղացած ու իմաստացած ենք դուրս գալու դեպի նոր պատմական շրջան
Advertisement 1000 x 90

Այս ամենի ավարտին մենք կոփված, ուժեղացած ու իմաստացած ենք դուրս գալու դեպի նոր պատմական շրջան

Այս տարի մեր պետության ու ժողովրդի համար փորձություններով լի տարի էր: Նույնիսկ կարելի է ասել վերջին երկու տարիներն էին այդպիսին: Փորձությունները դեռ շարունակվում են:

Վստահ եմ շուտով հասնելու ենք դժվարությունների պիկին, որից հետո հետզհետե սկսելու է կարգավորվել ու այս ամենի ավարտին մենք կոփված, ուժեղացած ու իմաստացած ենք դուրս գալու դեպի նոր պատմական շրջան: Այդ շրջանում մենք լինելու ենք միասնական ու մեր պատմական ու պապենական տարածքների վրա ամուր կանգնած: Եվ մենք ստեղծելու ենք բարեկեցիկ և համերաշխ հանրություն և ուժեղ պետականություն ու պետություն:

Բոլոր ծանոթ ու անծանոթներին իմ մտքերում զորակցում եմ, ուժ ու էներգիա հաղորդում: Վստահաբար լավ է լինելու: Պինդ կացե՛ք, չընկճվե՛ք, չերերա՛ք. Մենք արդեն հաղթել ենք, մենք հաղթել են մեր միջի վատին, թույլին և ծույլին և հետևաբար հաղթելու ու հաղթահարելու ենք ցանկացած արտաքին դժվարություն: Շուտով լույս կբացվի:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս տարի մեր պետության ու ժողովրդի համար փորձություններով լի տարի էր: Նույնիսկ կարելի է ասել վերջին երկու տարիներն էին…

Gepostet von Hovhannes Avetisyan am Donnerstag, 8. Oktober 2020



Նման նյութեր