Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է անում ապահովել ԶԼՄ աշխատակիցների անվտանգությունն Արցախում
Advertisement 1000 x 90

Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է անում ապահովել ԶԼՄ աշխատակիցների անվտանգությունն Արցախում

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աշխատող  լրագորղների անվտանգությունը։ Հակամարտության գոտում ռուսաստանցի լրագրողների վիրավորվելու կապակցությամբ արված հայտարարությունը հինգշաբթի հրապարակվել է  Նյու Յորքում տեղակայված  հասարակական կազմակերպության կայքում։

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը և պետք է նրանց թույլ տան անարգել կերպով ռեպորտաժներ անել»,- ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ։

«Ադրբեջանը և Հայաստանը պետք է հետաքննեն վերջերս տեղի ունեցած հարձակումը, որի ընթացքում վիրավորվել են երկու լրագրողներ, և պետք է ազատ և անարգել կերպով հավատարմագրեր տրամադրեն»,- հավելել է կոմիտեի Եվրոպայի և Միջին Ասիայի գծով տնօրեն Գուլնոզա Սաիդը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդել է Ստեփանակերտից ոչ հեռու՝ Շուշի քաղաքում երեք լրագրողների վիրավորման մասին։ Հայտնի է, որ նրանցից մեկը՝ ռուսաստանցի բլոգեր Յուրի Կոտյոնոկը, ծանր վիճակում է։ Մյուս վիրավորը ռուսատանյան «Офицеры России» կայքի թղթակից Լևոն Արզանովն է։ Նրանց կտեղափոխեն Երևան,  հենց որ նրանց առողջական վիճակը դա թույլ տա, երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։