«Իմ գործը գրելը չէ, նկարելն է։ Ձեզ պատերազմի դեմքը ցույց տալն է իմ աչքերով, բայց․․․». Արման Ղարիբյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ գործը գրելը չէ, նկարելն է։ Ձեզ պատերազմի դեմքը ցույց տալն է իմ աչքերով, բայց․․․». Արման Ղարիբյան

Իմ գործը գրելը չէ, նկարելն է։ Ձեզ պատերազմի դեմքը ցույց տալն է իմ աչքերով, բայց․․․

Ավերակի են վերածվել Արցախի խաղաղ բնակիչների տները, դպրոցները, նշանառում են նույնիսկ եկեղեցին․․․ Ծանր է տեսնել թե ինչպես է քարակույտի վերածվում սերունդների պահածն ու պահպանածը։

Փորձում են ռմբակոծել նույնիսկ թաքստոցի երեխաներին ում տունը դեռ երեկ հավասարվեց հողին փոշու տակ թողնելով, հնարավոր է նրա ամենասիրելի խաղալիքը, բարի հեքիաթների գիրքը, տոնական կոշիկը… հիմա թաքնվել է հոր բաճկոնը ուսերին, բայց կրկին ապահով չի զգում իրեն։ Ավելի ծանր է նայել երեխաների աչքերի մեջ, ակամայից մեղքի զգացում է առաջանում: Դաժան օրեր վերապրած մեր երեխաների, կանանց, ծերերի, պատանիների և զոհերի միակ արդարացումը հաղթանակն է լինելու: Ու հաղթելու ենք, վերակառուցելու ենք, շենացնելու ենք այլ տարբերակ պարզապես չկա:

Իմ գործը գրելը չէ, նկարելն է։ Ձեզ պատերազմի դեմքը ցույց տալն է իմ աչքերով, բայց․․․Ավերակի են վերածվել Արցախի խաղաղ…

Gepostet von Arman Vahagni Garibyan am Donnerstag, 8. Oktober 2020