«Մենք նախկինների ու ներկաների երկիր չենք։ Մենք հաղթողների երկիր ենք։ Հանկարծ չթուլանաք». Վազգեն Թորոսյան
Advertisement 1000 x 90

«Մենք նախկինների ու ներկաների երկիր չենք։ Մենք հաղթողների երկիր ենք։ Հանկարծ չթուլանաք». Վազգեն Թորոսյան

Թշնամին տեսավ ռազմաճակատում բան չի կարողանում անի, սկսել ա ներքին լսարանի վրա աշխատել։ Ուզում են Հայաստանում քաղաքական պայթյուն ստեղծեն։ Ուզում են հասարակության մեջ պառակտում մտցնեն։ Ալիևը անձամբ ա լծվել էդ գործին, թե բա նախկինները ուզում էին հողերը տան, ներկաները չեն ուզում, դրա համար էլ պատերազմը սկսվել ա։

Դրանով ուզում են միաժամանակ համ ներկաներին մեղադրեն երկիրը պատերազմական գործողությունների տանելու մեջ, համ նախկիններին հող տվող ասեն։ Ժողովուրդ ջան, անկախ Հայաստանի պատմության մեջ մենք հող տվող ղեկավարություն չենք ունեցել։ Ոչ նախկինում, ոչ էլ հիմա։ Ոչ էլ ապագայում կունենանք։

Կուտը չուտեք, այ սենց նախկին ու ներկա իրար ձեռք ձեռքի բռնած պետք ա մնանք, ոնց որ կանք։ Ձեռքերդ բաց չթողնեք, դա հաղթանակի գրավականն ա։ Չկա նախկին ու ներկա։ Կա Հայաստան իր ժողովրդով (հայեր, եզդիներ, ասորիներ, ռուսներ և այլոք) ու կա թշնամի թուրք ահաբեկչական հրոսակախումբ։

Մենք նախկինների ու ներկաների երկիր չենք։ Մենք հաղթողների երկիր ենք։ Հանկարծ չթուլանաք։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Վազգեն Թորոսյանի էջից:

Թշնամին տեսավ ռազմաճակատում բան չի կարողանում անի, սկսել ա ներքին լսարանի վրա աշխատել։ Ուզում են Հայաստանում քաղաքական…

Gepostet von Vazgen Torosyan am Freitag, 9. Oktober 2020



Նման նյութեր