Էս Գողգոթան ավարտվի՝ ուզում եմ մեր մրոտված, խռպոտած, անքուն, ցրտով ու անձրեւով ներծծված զինվոր երեխեքին ազգովի լվացվացնենք, բարուրենք ու հայ տատերի սարքած բրդից կիլոներով ծանր վերմակ-դոշակով տեղաշորներ մտցնենք, լիտրերով դոշաբով ու մեղրով թեյ տանք, բալես, սիրտդ ինչ կուզի, հլա էս մի պատառն էլ կեր ասելով զահլահան անենք, գնանք-գանք՝ վերմակն ուղղենք…
Ու իրարից թաքուն կամ իրար հետ էսքան օրեր զսպած մեր արցունքներին ազատություն տանք մեր էն երեխեքի համար, ում անկողինը հայրենի հողը դարձավ…
Իրինա Ղուլինյան-Հերցի ֆեյսբուքյան էջից
Էս Գողգոթան ավարտվի՝ ուզում եմ մեր մրոտված, խռպոտած, անքուն, ցրտով ու անձրեւով ներծծված զինվոր երեխեքին ազգովի…
Gepostet von Irina Ghulinyan-Gerz am Freitag, 9. Oktober 2020