Իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ
Advertisement 1000 x 90

Իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ

[In , & ]

Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հետևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:

«Էրեբունի» բժշկական կենտրոն այսօրվա իմ այցի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը, որ ծանր վիրավորում էր ստացել, խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ: Իրենք լրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեցուն պատճառվել են ավերածություններ: Լրագրողը պատմեց նաև, որ ինքն է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտ, բացառապես քաղաքացիական բնակավայրեր են:

Հ.Գ. Հրթիռակոծության վայրից լուսանկարներն վերցված են հայ լրագրող Աբրահամ Գասպարյանի էջից: Դրանցում մարդիկ օգնություն են ցուցաբերում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողին:

Արման Թաթոյան

[In ]

8-го октября вооруженные силы Азербайджана нанесли два целевых удара по Собору Святого Христа Всеспасителя Газанчецоц Арцахского (Нагорный Карабах) города Шуши, что вызвало большие разрушения и ранения детей, женщин и престарелых, находящихся в храме в тот момент. Трое российских журналиста получили ранения в результате ракетных ударов.

Во время моего сегодняшнего визита в Медицинский центр Эребуни, журналист, раннее получивший тяжелое ранение и находящийся в отделении реанимации, попросил передать всем его слова о том, что он собственными глазами видел, как Кафедральный собор подвергается целевому удару, когда там находились исключительно дети, женщины и престарелые. Сразу после первого удара журналисты попытались помочь вывести из церкви мирных жителей, некоторые из которых были ранены, однако в тот момент удар нанесла вторая ракета, вследствие чего уже и журналисты получили ранения, а жестокие удары вызвали разрушения церкви. Журналист также рассказал, что сам удостоверился об отсутствии военных объектов на дороге города Шуши: там были лишь гражданские поселения.

П.С. Фотографии обстрела Святого Храма – на странице Армянского журналиста Абраам Гаспарян. Мирные жители спасают российского журналиста.

Арман Татоян

[In ]

Azerbaijani Armed Forces targeted and struck the Holy Savior Ghazanchetsots Cathedral of Shushi city of Artsakh (Nagorno Karabakh) causing significant destruction to the Cathedral and injuries to women, children, and elderly present at that moment in the Cathedral on 8 October. Three Russian journalists were injured as a result of the missile strikes.

During my today’s visit “Erebuni” Medical Center today, one of the journalists who was seriously injured and who is in intensive care unit now, asked me to tell everyone that he had seen with his own eyes how the Cathedral was targeted and bombarded, and that during the attack, only women, children and elderly were in the Cathedral. To his words, immediately after the first attack, journalists tried to help rescue civilians who were already injured, but still in the Cathedral. …and at this very moment the second missile hit the Cathedral; the journalists got injured; the cathedral was destructed because of the savage attack. The journalist in Yerevan hospital told me said that he got convinced himself that there are no military objects on the whole way to Shushi, and that there are only civilian settlements.

P.S. Photos of the Cathedral strikes are taken from Armenian journalist Abraham Gasparyan’s page. Civilians rescuing the Russian journalist who is currently in intensive care unit.

Arman Tatoyan

[In ??, ?? & ??]Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու…

Gepostet von PARA TV am Samstag, 10. Oktober 2020