Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր բազմամիլիոնանոց հետևորդներին կոչ է արել միանալ դրամահավաքին` փոխանցումներ կատարելով Համահայկական հիմնադրամին։ Նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմելով իր հետևորդներին՝ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը և հայտնել, որ պատիվ ունի մասնակցելու Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքին և ուրախ է փոխանցել 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ ի աջակցություն Արցախի ու Հայաստանի։ Հեռուստաաստղը նաև նշել է, որ իր մտքերն ու աղոթքները Արցախի ու Հայաստանի խիզախ տղամարդկանց, կանանց ու երեխաների հետ են։