Շատ վատ երևույթ եմ տեսնում՝ փաբլիք քննարկումներ էստեղ եկող արցախցիների մասին։ Մարդիկ սթրեսի մեջ են, տուն-տեղ կենցաղ, սովորական կյանք՝ ամեն ինչ կորցրել են, անորոշություն, ֆինանսական բարդություններ, շատերի ամուսիններն էլ հարյուրավոր կիլոմետրեր հեռու առաջնագծում, լուր չունեն։ Կարող են և հուզական լինել, և ոչ սթափ, և տարօրինակ։
Մի քիչ ըմբռնումով մոտեցեք, դուք չգիտեք տենց ճգնաժամային իրավիճակում հայտնվելուց ձեզ ոնց կպահեք։ Վերջ ի վերջո ձեզ հիշեք մարտ ամսին մի մեքենա զուգարանի թուղթ տուն կրելուց ու խանութները կովիդի վախից դատարկելուց։ Սիրուն չի, մի արեք տենց բաներ։ Կամ մի օգնեք, կամ մի բամբասեք հետո։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից
Շատ վատ երևույթ եմ տեսնում՝ փաբլիք քննարկումներ էստեղ եկող արցախցիների մասին։ Մարդիկ սթրեսի մեջ են, տուն-տեղ կենցաղ,…
Gepostet von Anzhela Elibegova am Sonntag, 11. Oktober 2020