«Ցանկանում եմ որքան հնարավոր է, շատ գումար հավաքել՝ աջակցելու համար պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին եւ նրանց, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել». Իվետա Մուկուչյան
Advertisement 1000 x 90

«Ցանկանում եմ որքան հնարավոր է, շատ գումար հավաքել՝ աջակցելու համար պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին եւ նրանց, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել». Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել՝ օգնելու համար զոհված եւ համշանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքներին։ Երգչուհին այդ մասին հայտնել է Facebook-յան էջում արված գրառմամբ։

«Իմ ծննդյան օրվա համար ես ցանկանում եմ՝ որքան հնարավոր է շատ գումար հավաքել՝ աջակցելու համար ընթացող պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին եւ նրանց, ովքեր տուն են վերադարձել հաշմանդամ։

Իմ բոլոր երկրպագուներին ու ընկերներին… ամեն օր դուք ազատ եք պատվիրել ուտելիք, ըմպելիք եւ հագուստ գնել։ Ի՞նչ կլինի, եթե դրանցից գոնե մեկի գումարը ծախսեք՝ օգնելու համար ինձ ժպտալ ծննդյանս օրը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես մոռացել եմ՝ ինչ է դա։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է մեծ ազդեցություն ունենալ կարիքավոր ընտանիքների համար։ Ուզում եմ նշել ծննդյանս օրը՝ իմանալով, որ միասին մենք կարող եք օգնել մյուսներին»,- գրել է երգչուհին։

For my birthday (14.10) all I wish for is to raise as much money as possible to support the families of fallen soldiers…

Gepostet von Iveta Mukuchyan am Sonntag, 11. Oktober 2020



Նման նյութեր