«Էս ի՞նչ եք անում, հարցերը ըսենց չեն լուծվում, տղերք. ամեն հարցական պարան է դառնում, խեղդում է, տղերք․․․»
Advertisement 1000 x 90

«Էս ի՞նչ եք անում, հարցերը ըսենց չեն լուծվում, տղերք. ամեն հարցական պարան է դառնում, խեղդում է, տղերք․․․»

Մահվան էս բեռը մեր հոգիներում, ո՞նց ենք ապրելու,

Կյանքը ձեր չապրած էս ո՞ւմ եք թողնում,

Էս ի՞նչ եք անում, ոնց եք մեզ թողնում էս մեծ պարտքի տակ,

Ձեր անունները նորից ու նորից խեղդում են, տղերք․

Էս ի՞նչ եք անում, հարցերը ըսենց չեն լուծվում, տղերք,

Ամեն հարցական պարան է դառնում, խեղդում է, տղերք․․․

Եվ ուղեղներում մեր խելագարված, մնում են հարցեր․․

Դուք էս ինչ արիք, ձեր անունների այս անվերջ շարքում

Կանգնել եմ մոլոր, խեղդում եք, տղերք․․․․մի մեռեք, տղերք․․․

Մի մեռեք, տղերք, ամեն մեկիդ հետ մի աստղ է խամրում․․

Երկինքը մութ է, էլի է մթնում․․․․ մի մեռեք, տղերք․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր