«Պարզվում է՝ այս սուբյեկտի վարքագիծը ոչ թե հակառուսական է կամ պրոարևմտյան, այլ այն հայտնի կրծողի պարզունակ բնազդ է». Վահե Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Պարզվում է՝ այս սուբյեկտի վարքագիծը ոչ թե հակառուսական է կամ պրոարևմտյան, այլ այն հայտնի կրծողի պարզունակ բնազդ է». Վահե Սարգսյան

Պարզվում է՝ այս սուբյեկտի վարքագիծը ոչ թե հակառուսական է կամ պրոարևմտյան, այլ այն հայտնի կրծողի պարզունակ բնազդ է։

Ողջ ուժգնությամբ հակառուսականություն քարոզող, արևմտյան լրտեսական խմբերում անունը գրանցած այս սուբյեկտն այսօր Հ1֊ի եթերով այնպիսի ռուսալեզ ճառ կարդաց, ՌԴ֊ի և ՀՀ֊ի փոխկապակցված շահերի այնպիսի հյութեղ նկարագրություն ներկայացրեց, որոնց դիմաց անգամ Կրեմլի քաղճարտարապետները գաճաճ մկներ թվացին մի պահ։

Արևմուտքի ստրուկը փայտիկի մի հարվածով վերածվել է Ռուսաստանի ստրուկի։ Կաշին փրկելու համար։ Կրծողի բնազդով ինչ֊որ բան կանխազգալով։

Եթե այս իդիոտին թվաց, թե Կրեմլում խիստ հուզվեցին իր ու Պետրոսի թատրոնից, ապա կուզենայի հիասթափեցնել. կայսրությունը շահեր է փնտրում ամենուր, այլ ոչ արմանբաբաջանյանական լակոտիզմ։

Հազար անգամ կրկնել եմ՝ կայսրությունն ունի բնավորություն, վարքագիծ. աշխատե’լ էր պետք կայսրության հետ, հասկացե’ք, անխնա աշխատե’լ։ Փոխարենն այս ողջ ընթացքում արմանբաբաջանյաններ բուծեցինք և քսի տվեցինք կայսրության վրա, իսկ հիմա, այս օրհասական պահին կրեմլահաճո ճառերի շարան է. արմանբաբաջանյանները ելել են փրկելու վիճակը, ողբամ զքեզ, հայոց աշխարհ…

Այ էս անհայրենիք և անբարո ցեղատեսակի գոյությունն ու գործունեությունն է նաև մեր օրհասական վիճակի պատճառը։

Ոչ֊ոք չի’ մոռացվելու, ոչինչ չի’ մոռացվելու։

Պատասխան եք տալու բոլորդ, հերթով և կարգով։

Վահե Սարգսյանի էջից:

Պարզվում է՝ այս սուբյեկտի վարքագիծը ոչ թե հակառուսական է կամ պրոարևմտյան, այլ այն հայտնի կրծողի պարզունակ բնազդ է։Ողջ…

Gepostet von Վահե Սարգսյան am Montag, 12. Oktober 2020



Նման նյութեր