Պատերազմից առաջ Ադրբեջանի սահմանամերձ գյուղում փոսեր են փորել. PAN
Advertisement 1000 x 90

Պատերազմից առաջ Ադրբեջանի սահմանամերձ գյուղում փոսեր են փորել. PAN

Ադրբեջանական Բահարլը գյուղի բնակիչները տեղում աշխատող Agence France-Presse-ի լրագրողին պատմել են, որ պատերազմի սկզբից շաբաթներ առաջ կառավարության ներկայացուցիչները եկել են իրենց գյուղ և խրամատներ փորել՝ ասելով, թե դա արվում է նրանց իսկ անվտանգության համար։

Բնակիչներից Բայրան Խալիլովը պատմել է, որ գիտեր գալիք անախորժության մասին, երբ իր տան հետնաբակում փոսեր փորեցին․ «Մենք բոլորս գիտեինք, որ ինչ-որ բանի սկիզբը մոտ էր»։

Ըստ լրագրողի՝ այդ փոսը եղել է L-աձև և այնքան խորը, որ կծածկեր իր զրուցակցին։

Գյուղացիների վկայությունները ևս մեկ անգամ փաստում են, որ ադրբեջնական կողմը նախապատրաստվել էր պատերազմին և նախահարձակ եղել։

PanARMENIAN