Այսօր բիզնեսի չաշխատելը պետական դավաճանության նման մի բան է
Advertisement 1000 x 90

Այսօր բիզնեսի չաշխատելը պետական դավաճանության նման մի բան է

Margaryan Busines Group-ի հիմնադիր և սեփականատեր  Կարեն Մարգարյանը, ով ղեկավարում է «Ծիրանի», «Չինար» և մի շարք այլ ռեստորաններ, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ է հանդես եկել՝ կոչ անելով օգնել բիզնեսին, որ չկանգնի։

«Ընկերներ,

այսօր արդեն պատերազմի 20 -րդ օրն է:

Պատերազմի առաջին օրից մենք բոլորս մեկ դարձած ամենատարբեր համայնքներով առավոտից երեկո տարբեր նախաձեռնություններ ենք անում` սկսած հիմնադրամին գումար փոխանցելուց վերջացրած մեր հայրենակիցներին հագուստ և ուտելիք ուղարկելով:

Այս օրերին շատ գործարարներ արդեն գրել են բիզնեսի աշխատելու անհրաժեշտության մասին: Ես ուզում եմ հավելեմ` այսօր բիզնեսի չաշխատելը պետական դավաճանության նման մի բան է:

Մեզ աշխատող բիզնես/տնտեսություն է պետք: Հենց այդ բիզնեսների վճարած հարկերի շնորհիվ է, որ այսօր մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որը փայլուն կատարում է հայրենիքի պաշտպանության խնդիրը։ Հենց այդ բիզնեսներն են իրենց զգալի մասնակցությունն ունենում այսօր՝ ներդնելով ֆինանսական և նյութական զգալի միջոցներ՝ հանուն թիկունքի ամրապնդման։

Մենք չենք դադարեցրել մեր տնտեսական գործունեությունը: Կոչ ենք անում բոլոր ընկերություններին, գործընկերներին ամբողջ ուժով զարկ տալ բնականոն աշխատանքային գործընթացի ակտիվացմանը, վերսկսել իրենց աշխատանքները և աշխատել էլ ավելի բարձր արդյունավետությամբ ու զգոնությամբ:

Եթե ճակատում չենք, ուրեմն պիտի թիկունքում յուրաքանչյուրս մեր գործում առավելագույնն անենք, պետք է ավելի լավ աշխատել, քան երբևէ, պետք է ավելի շատ աշխատել, քան երբևէ:

Մեզ ամուր ու հզոր տնտեսություն է պետք և էֆեկտիվ աշխատող բիզնեսներ։

Դեպի ուժեղ տնտեսութուն, #հաղթելուենք»:

 



Նման նյութեր