Էրդողանը փորձում է «կծել» Ռուսաստանին՝ ակտիվանալով Ուկրաինայում և Զելենսկիի հետ ռազմական ոլորտին առնչվող ինչ-որ հուշագիր կնքելով։
Գրեթե միաժամանակ դեռևս խորհրդային տարիներից հայտնի ռուսական «Международная жизнь» հանդեսի կայքում հրապարակվում է հոդված, որում գործածվում է «քրդական գարուն» արդեն համարյա մոռացված բնորոշումը։
Մասնագետները գիտեն, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լռելյայն, իսկ միգուցե նաև գաղտնի գրավոր պայմանավորվածություն կար առ այն, որ Մոսկվան չի խթանելու քրդական շարժումը։
Հայտնի ասացվածքը պնդում է, որ մի ծաղկով գարուն չի գալիս, և բնականաբար մի հոդվածով Ռուսաստանը դեռևս չի ակտիվացում հակաթուրքական «քրդական ճակատը», բայց փաստն արձանագրելն ամենևին ավելորդ չի լինի։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Էրդողանը փորձում է «կծել» Ռուսաստանին՝ ակտիվանալով Ուկրաինայում և Զելենսկիի հետ ռազմական ոլորտին առնչվող ինչ-որ հուշագիր…
Gepostet von Vardan Voskanyan am Freitag, 16. Oktober 2020