Բարև, ժող ջան
Հարավում ինչպես հարավում` տաք է, իսկ մենք շոգը սիրում ենք…
ժող ջան, ձեր ուղարկած սնունդը, ջուրը, սիգարետը, նասկին, սերը բոլ բոլ հասնում է առաջնագիծ, ապրեք, ձեր բացիկներից ու գրառումներից տղեքի տրամը մլիոն է…
Հա, գիտեք ո՞նց ենք ճշտում, որ գիշերվա հազարին ոչ թե հայախոս դիվերսանտ է, այլ մեր ընկե՞րը, հարցնում ենք` ո՞վ է «Երևան Սիթիի» տերը:
Հուսամ ամեն տեսակ մուտիլովկի չեք տրվում, սեփական վախերը արդարացնող պառաժիստներին ականջ չեք դնում, լավ ա լինելու, էնքան կարգին տղեք են իրենց կյանքը մեջտեղ դրել, որ այլ կերպ չի կարող լինել…
Ու հա` հաղթելու ենք:
Գեմաֆին Գասպարյանի ֆեյսբուքյան էջից
բարև, ժող ջանՀարավում ինչպես հարավում` տաք է, իսկ մենք շոգը սիրում ենք )ժող ջան, ձեր ուղարկած սնունդը, ջուրը,…
Gepostet von Gemafin Gasparyan am Samstag, 17. Oktober 2020