Արցախի պաշտպանության բանակի կողմից այսօր խոցված հինգ անօդաչուներից մեկի մնացորդները պատկերող տեսանյութը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանցից առնվազն մեկը թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ է:
Տեսանյութում երևում է սարքի սենսորային և տեսանկարահանող բլոկը, որը նույնական է Bayraktar TB2 ԱԹՍ-ի համանման բլոկի հետ: Բացի այդ, տեսանյութում երևում է սնուցող լարերից մեկը, որի վրա թուրքերեն լեզվով գրված է GÜÇ ve Haberleşme Kablosu (հայերեն՝ սնուցման և կապի կաբել):
Սպասում են լրացուցիչ պաշտոնական հաստատման: