Բրազիլացի գիտնականներն ապացուցել են նիտազօքսանիդի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում
Advertisement 1000 x 90

Բրազիլացի գիտնականներն ապացուցել են նիտազօքսանիդի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

Բրազիլացի գիտնականները պարզել են հակահելմինտային նիտազօքսանիդ դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսով վարակվածների բուժման հարցում, տեղեկացնում է երկրի գիտության, տեխնոլոգիայի և նորարարությունների նախարար Մարկուս Պոնտիսը:

Նա նշել է, որ Բրազիլիան ունի գիտականորեն ապացուցված դեղամիջոց, որը կարող է նվազեցնել վիրուսային բեռը: Նախարարը բացատրել է, որ դեղամիջոցը նվազեցնում է այն ընդունողների վարակելու ունակությունը և նվազեցնում է հիվանդների մոտ ավելի լուրջ ախտանիշների ի հայտ գալու հավանականությունը: Այս մասին Պոնտիսը խոսել է նախագահական պալատում կայացած արարողության ժամանակ:

Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, հետազոտողները փորձարկել են շուրջ 2000 դեղամիջոց, որոնցից նիտազօքսանիդը լաբորատոր պայմաններում ցույց է տվել COVID-19-ի դեմ պայքարի ամենաբարձր արդյունավետությունը:

1in.am