Իրանում լույս տեսնող «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ադրբեջանի բանակը լայնորեն կիրառում է իսրայելական արտադրւթյան ԱԹՍ-ներ, ինչը ևես մեկ անգամ փաստում է, որ արտաքին ուժերը միջամտում են ղարաբաղյան հակամարտությանը»:
Փաշինյանը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ ղարբաղյան հակամարտության տարածաշրջանից արկեր են ընկել Իրանի տարածքում, հավելելով, որ հայկական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի այս պատերազմի հետևանքով Իրանն այլևս ոչ մի վնաս չկրի:
Խոսելով Հայաստանի ու Ադրեբջանի միջև բանակցություններում միջնորդ հանդիսանալու Իրանի հայտարարության մասին, Փաշինյանն ասեել է. «Իրանը, որպես կարևոր երկիր, առանձնահատուկ դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Իրանն այսօր կարող է քայլեր ձեռնարկել ռազմական գորոծղությունները դադարեցնելու ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում տարածաշրջանում խաղաղության հստատման ուղղությամբ Իրանի յուրաքանչյուր կառուցողական քայլը:
Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության մեջ վարձական զինյալների ներկայության կապակցությամբ ասել է. «Միջազգային շրջանակների կողմից ևս փաստվել է, որ զինյալ ահաբեկիչները Սիրիայից Թուրքիայի միջոցով տեղափոխվել են ղարաբաղյան հակամարտության տարածք, ինչը լուրջ վտանգ է տարածաշրջանի երկրների համար: Տարածաշրջանի երկրները լուրջ չեն վերաբերվում այս հարցին, սակայն անկասկած վարձկան ահաբեկիչների ներկայությունը լուրջ սպառնալիք է և այդ ներկայության հետևանքները հետագայում ավելի զգալի են լինելու տարածաշրջանում: Տարածաշրջանի երկրները պետք է այդ կապակցությամբ լուրջ քայլեր ձեռնարկեն»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ղաբաղյան հակամարտության տարածքում հաստատված հրադադարը կայուն չէ, Փաշինյանը պատասխանել է. «Հստակորեն կարելի է ասել, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի հրադադարը խախտվի, քանի որ այդ երկիրն ունի հեռահար նպատակներ: Թուրքիայի խնդիրը ոչ միայն Ղարաբաղն է, այլ Հարավային Կովակսում իր դիրքերն ամրապնդելը: Սա Օսմանյան կայսրությունը վերականգնելու քաղաքականության շարունակությունն է: Թուրքիան նպատակ ունի տարածվել դեպի արևելք, հյուսիս, հարավ, և Ղարաբաղի հարավ-արևելյան շրջաններ: իսկ այս քաղաքականությունը տարածաշրջանի երկրների վրա բացասաբար է ազդելու: Եվ այդ երկրները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն այդ կապակցությամբ»: