«Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց երկու կարևոր նախագիծ». Բաբկեն Թունյան
Advertisement 1000 x 90

«Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց երկու կարևոր նախագիծ». Բաբկեն Թունյան

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց երկու կարևոր նախագիծ.

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Առաջին նախագծի համաձայն, ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծումն ազատվում է հարկերից, եթե այդ ապրանքները անհատույց մատակարարվում են պաշտպանության, արտակարգ իրավիճակների և (կամ) առողջապահության նախարարությանը։

Երկրորդ նախագծով, բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն են ստանում առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզանձանց վարկային պարտավորությունները։

ՀԱՏՈՒԿ ՇԵՇՏԵՄ. օրենքով ոչ թե ներվում են վարկերը, այլ պետությունը հրաժարվում է հարկերից, եթե բանկերը որոշեն ներել։

Երկու նախագծերն էլ ժամը 15:30 կքննարկվեն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, կլրամշակվեն, և այսօր էլ լիագումար նիստում կանցնեն երկրորդ ընթերցում։

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ❗️երկու կարևոր նախագիծ❗️.«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային…

Gepostet von Babken Tunyan am Mittwoch, 21. Oktober 2020



Նման նյութեր