ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը իրապես հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից, և որ համացանցում տարածված տեսանյութը կեղծ չէ։ Հայկական լրատվամիջոցները, բնականաբար, այդ լուրը հրապարակել են։ Հիմա կարդում եմ ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերում մարդկանց մեկնաբանություններն ու ապշում՝ հարյուրավոր օգտատերեր պահանջում են ԱԱԾ-ից զբաղվել ԱԱԾ իսկ կողմից տրամադրված լուրը հրապարակող լրատվամիջոցներով։ Այլ կերպ ասած՝ պահանջում են, որ ԱԱԾ-ն պատժի այդ լրատվամիջոցներին…
Facebook-յան սիրելի օգտատերեր, խնդրում և աղաչում եմ՝ դադարեցրեք էս վակխանալիան։ Աղմուկը հիմա շատ է խանգարում։ Բոլորին է խանգարում՝ սահմանում կանգնած զինվորից մինչ երկրի ղեկավարություն… Հասկանու՞մ եք՝ ԲՈԼՈՐԻՆ։ Facebook-ում մենք պատերազմ չենք հաղթելու։ Հերիք է արդեն։ Զուսպ եղեք ու մի օգտակար գործով զբաղվեք։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի էջից:
ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը իրապես հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից և որ…
Gepostet von Հրանտ Մելիք-Շահնազարյան am Donnerstag, 22. Oktober 2020