Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն։ Սրանք ԽՆԴՐԱՆՔՆԵՐ են։ Տարբեր հարցերով, բայց մեկ նպատակով՝ հաղթանակը մոտեցնելու
Advertisement 1000 x 90

Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն։ Սրանք ԽՆԴՐԱՆՔՆԵՐ են։ Տարբեր հարցերով, բայց մեկ նպատակով՝ հաղթանակը մոտեցնելու

Սիրելի բարեկամներ, որպեսզի առանձին-առանձին գրառումներ չանեմ, որոշեցի ասելիքս այսպես ամփոփ՝ կետերով ներկայացնել։

Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն։ Սրանք ԽՆԴՐԱՆՔՆԵՐ են։ Տարբեր հարցերով, բայց մեկ նպատակով՝ հաղթանակը մոտեցնելու։

Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլևս նույնքան ակտիվ չեմ լինի։

Դիմակ կրեք։ Մի մտածեք, որ պատերազմական իրավիճակ է, ու դա կարևոր չէ։ Հակառակը, կրկնակի, եռակի, քառակի կարևոր է։ Բուժվողների թիվը հասել է 20 հազարի։ Մենք իրավունք չունենք բժիշկներին ու հիվանդանոցները ծանրաբեռնել։ Վիրավոր զինվորներ ունենք, ժողովուրդ ջան։ Տնտեսական հետևանքների մասին էլ չեմ խոսում. եթե կրկին սահմանափակումներ մտցվեն, ծանր է լինելու։

Խնդրում եմ, դիմակ կրեք։

Դադարեցրեք թուրքական ապրանքների բոյկոտը։ Հնարավորություն տվեք արդեն իսկ թուրքական ապրանքներ ներմուծած մեր հայրենակիցներին՝ վաճառել ու սպառել պաշարը։ Լրացուցիչ Խնդիրներ չստեղծենք նրանց համար։ Ի վերջո, այդ մարդիկ թուրքական ապրանք վաճառել են, որովհետև պահանջարկ է եղել, մենք գնել ենք։ Միևնույն է, դեկտեմբերի 31-ից ներմուծումն արգելվելու է։ Ժամանակ տվեք, որ մարդիկ բիզնեսը վերակառուցեն, չսնանկանան։

Թուրքական ապրանք ներմուծող գործարարներ, գիտեմ՝ չի բացառվում, որ շատերդ ցանկանաք այս 2 ամսվա ընթացքում մաքսիմալ շատ ապրանք բերել։ Որ արգելքը ուժի մեջ մտնելուց հետո պաշար ունենաք։ Դա ռիսկ է։ Հաշվի առեք այդ ռիսկը, որ հետո պահանջարկ չլինելու պատճառով փաստի առաջ չկանգնեք։

Տարբեր այլ ապրանքների վաճառքով զբաղվողներ (ծաղիկ, քնապարկ և այլն): Անհիմն մի թանկացրեք ապրանքները։ Հիմա գերշահույթ ստանալու ժամանակը չէ, առիթը չէ։ ՏՄՊՊՀ և այլ կառույցներ այս հարցով զբաղվում են և կզբաղվեն, բայց եկեք բանը դրան չհասցնենք։

Ընդհանրապես, տարբեր ուղղություններով, փորձեք ռեսուրսները միավորել ու ավելի արդյունավետ օգտագործել։ Ասենք, մի քանի տարբեր հայտարարություն աչքովս ընկավ, որ ԱԹՍ-ների հետ կապված աշխատանք է կատարվում և ֆինանսավորման կարիք կա։ Ճիշտ կլինի, եթե մտավոր, ֆինանսական և այլ ռեսուրսները մեկտեղվեն։ Գտեք իրար, կապ հաստատեք։ Հիմա մրցակցելու ժամանակը չի, համագործակցելու ժամանակն է։

Եթե ուզում եք նվիրատվություն կատարել, ամենաճիշտը դրամական փոխանցումն է։ Եվ ավելի շատ ուշադրություն դարձրեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Դա շատ կարևոր է։

Կրկնեմ նախկինում ասածս. եթե ծախսերը հետաձգել եք ու ազատ փող ունեք (որով հանգանակություն չեք անելու), ծախսեք։ Դա տնտեսական ակտիվությունը կխթանի։ Նույնը գործարարների մասով. մի հետաձգեք ձեր ներդրումները։ Եթե կարող եք, հիմա՛ գործեք։

Բանկերի հետ կապված։ Մեր բոլոր բանկիրներին խնդրում եմ այս փուլում ավելի հանդուրժող գտնվել ճակատում գտնվող զինծառայողների, զորակոչիկների և կամավորների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Եթե կա հնարավորություն, կտրուկ քայլեր մի արեք, նոր ժամանակացույց կազմեք։ Մենք օրենքով ձեր ազատ գործելու հնարավորությունները մեծացրել ենք, բայց որոշումը դուք եք կայացնում։

Հարգելի վարկառուներ, խնդրում եմ դուք էլ ըմբռնումով մոտեցեք բանկերին։ Բանկային համակարգը նույնպես գործում է ընդհանուր ճգնաժամային իրավիճակին համապատասխան։ Եթե համատարած չվճարումներ լինեն, դա կբերի ֆինանսական լուրջ խնդիրների, ինչը կազդի բոլորիս վրա։ Կան դեպքեր, երբ լինում են ինֆորմացիայի հետ խնդիրներ (մասնավորապես, զորակոչվածների և կամավորների մասով): Պատերազմ է, կլինեն նաև խնդիրներ։ Կարևորը, որ լուծվում են և կլուծվեն։

Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։ Խուսափեք լայքել նոր էջերը, հատկապես, եթե դրանք գովազդով են երևում ձեր լրահոսում։ Մի տարածեք ամեն պատահած լուր և տեսանյութ։

Համբերատար եղեք և հանդուրժող։ Եթե ինչ-որ մեկի ասածը կամ գրածը ձեզ դուր չի գալիս, պարզապես թերթեք էջը և անցեք առաջ։ Կամ անֆոլոու արեք։ Բայց պետք չի մտնել ֆեյսբուքյան վեճերի մեջ սեփական հայրենակիցների հետ, վիրավորել ու հայհոյել միմյանց։ Որքան էլ մեծ լինի զայրույթը, զսպեք ձեզ։

Օրինակ, ես գիտեմ, որ եթե իմ այս գրառումը տեղ գտնի որոշ լրատվականներում, լինելու են մարդիկ, որոնք դժգոհ, չի բացառվում նաև՝ վիրավորական մեկնաբանություններ են գրելու, մեր Չստացած պարգևավճարների մասին են խոսելու, և այլն… Բայց դե ոչինչ, կդիմանանք։ Հիմա այդ տիպի խոսակցություններին պատասխանելու ժամանակը չի։

Ընդհանրապես, սոցցանցը ժամանակը արդյունավետ ծախսելու ամենալավ տեղը չէ։ Բայց եթե սոցցանցերում ակտիվ եք, ապա փորձեք ձեր ժամանակն ու էներգիան ուղղել արտաքին թշնամու դեմ (տարբեր հարթակներում գրառումներ, քոմենթներ և այլն): Ամեն տառի նպատակը պիտի հաղթանակը լինի։

Եվ վերջապես, ոչ մի բանից խուճապի մի մատնվեք, և ոչ մի բանից չափից դուրս շատ մի ոգևորվեք։ Որքան սառնասիրտ ու սթափ լինենք, այնքան կմոտեցնենք հաղթանակը։

Եվ մի մոռացեք, որ անկասկած #ՀԱՂԹԵԼՈՒենք

Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից

Սիրելի բարեկամներ, որպեսզի առանձին-առանձին գրառումներ չանեմ, որոշեցի ասելիքս այսպես ամփոփ՝ կետերով ներկայացնել։Սրանք…

Gepostet von Babken Tunyan am Donnerstag, 22. Oktober 2020



Նման նյութեր