Կորոնավիրուսից մահացել է պահեստազորի գնդապետ Պավել Շադյանը
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսից մահացել է պահեստազորի գնդապետ Պավել Շադյանը

Կորոնավիրուսից մահացել է Պավել Ասատուրի Շադյանը։ Շադյանը ծնվել է 1946թ-ի մայիսի 13-ին, Հադրութի շրջանի Թաղեր գյուղում։ 1968թ-ին ավարտել է երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։

Շադյանը պահեստազորի գնդապետ էր։ 1994թ-ից մինչև 2009 թ-ը ռազմաարդյունաբերական վարժարանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ բաժնի պետից մինչև վարժարանի պետ

2010թ-ի հունիսի 1-ից մինչև 2017թ-ի փետրվարի 6-ը զբաղեցրել է ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտում, պետի խորհրդականի պաշտոնը։

2009թ-ին նշանակվել է ՆՏԱԴ-ի պետի խորհրդական։

Ամուսնացած է։

Շադյանին Պաշտպանության նախարարությունում ընդունում էին՝ որպես մեծ ավանդ ունեցող մարդու, ինչպես նաև նա վայելում էր իր գործընկերների հարգանքը։

armdaily.am