Երեկվա հայտնի նամակի մասին:
Պարզ է, որ ռազմական դրության պայմաններում ճիշտ չէ քննարկել դա մանրամասնորեն:
Բայց իմ խոսքը բուն նամակի մասին չէ, այլ երևույթի:
Ինչ որ տեղ նույնիսկ ուրախ եմ, որ դա եղավ, ու որոշ չափով իրավիճակ լիցքաթափեց:
Խնդիրն այն է, որ պատերազմի առաջին օրվանից մեր հանրության մեջ գեներացվում է դրսից փրկություն կոչելու կարգախոսը: Գեներացվում է և կազմակերպված քարոզչությամբ, և զուտ զանգվածային հոգեբանության առանձնահատկություններով:
Հիմա, այս նամակից հետո, մենք հնարավորություն ունենք սթափ գնահատելու այս «գեներացիայի» գործնական նշանակությունը:
Իսկ գործնական նշանակություն չկա:
Պարզ պատճառով:
Առանց այդ էլ, Մոսկվան, որին կոչ է արվում դիմել, անում է, կարծես թե հնարավորը:
Նախ՝ բոլորս տեսնում ենք, որ հրադադար հաստատելու ռուսական փորձերն իրական են եղել: Տեսել ենք նաև դրանց տապալումը: Գիտակցում ենք նաև, որ տապալման պատճառը որտեղից է գալիս: Էլի խաղաղության հաստատման փորձեր լինելու են: Բայց, ով դեռ չի կորցրել սթափ դատելու ունակութունը, տեսնում է, որ կախարդական փայթիկով խաղաղություն հաստատել անհնար է:
Երկրորդ՝ զենքի և մնացածի հարցը: Չմանրամասնեմ՝ պարզ է:
Իսկ ավել ի՞նչ կարող է անել մի մեծ տերություն, որի բնական խնդիրն է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելը:
Ես այդպես էլ չհասկացա, ու կարծես, բացատրող էլ չեղավ, թե ի՞նչ են ավել պատկերացնում:
Ռուս-թուրքական պատերա՞զմ, որի հիմքերը չեն երևում, և որի թատերաբեմն, ի դեպ, դառնալու է ամբողջ Հայաստանը: Սա՞ ենք ուզում:
Ռուս-ադրբեջանական պատերա՞զմ, որը վերածվելու է նույն ռուս-թուրքականի:
Ի՞նչ:
Չեմ ուզում նորից խորանալ, գրվել ու խոսվել է այս հարցի շուրջ:
Խնդիրն այն է, որ առանց հիստերիկաների, հանգիստ գնահատենք ու հասկանանք ոչ միայն մեր, այլև մեր դաշնակից և ոչ դաշնակից պետությունների տեսակետները, հնարավորությունները և կարողությունները:
Շնորհակալ լինենք եղածի համար:
Եվ անիրատեսական սպասումներով, նաև մեր նկատմամաբ հարգանքը չկորցնենք: Ես վստահ եմ, ու տեսնում եմ, որ շատ ռուսներ և ուրիշներ, հենց հիմա մեծ հարգանքով հետևում են հայկական հերոսական դիմադրությանը: Եվ այսպես են կերտվում իրական դաշնակցային հարաբերությունները:
Հ.Գ. Իսկ եթե գործնական իմաստ չուներ այս ամենը, ապա ո՞րն էր իմաստը: Միթե՞ այսքանը չեն հասկանում մեր հայտնի գործիչներից շատերը: Չեն կարող չհասկանալ: Իսկ եթե ձև են տալիս, որ չեն հասկանում, պատճառները փնտրեք այլ տեղ՝ ոչ արտաքին քաղաքականության մեջ, ոչ էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդրում: Այո, մարդիկ կան, որոնք այս օրերին էլ ուզում են լուծած լինել ներքաղաքական կամ անձնական խնդիրներ:
Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:
https://www.facebook.com/ustahrant/posts/10224146347710678