Իսրայել պետության անցած ճանապարհը անտեսողներն ու այն մեզ համար ուսուցողական չհամարողները պետականությունից բան չեն հասկանում: Բացատրեմ, թե ինչու:
1973 թվին այս նույն ամսվա մեջ Իսրայելը շատ ավելի վատ դրության մեջ էր, քան մենք հիմա ենք: Որպեսզի ավելի պատկերավոր լինի իրենց վիճակը, ապա մեր օրինակով նկարագրեմ:
Պատկերացրեք մի վիճակ, երբ թուրքական մի քանի հարյուր հազարանոց բանակը հարձակվում է արևմուտքից, իսկ ադրբեջանականը` արևելքից: Սրան զուգահեռ էլ մի քանի այլ պետություններ, օրինակ Պակիստան, ամեն կերպ աջակցում են այդ կողմերին: Իսկ մեր դեմ կիրառվող զինտեխնիկան և զենքերը ժամանակի ամենալավն են, որ արտադրված են Ռուսաստանում (ԽՍՀՄ-ում): Միաժամանակ, ԱՄՆ, ԽՍՀՄ-ը և այլոք, պատերազմը դադարեցենելու կոչեր էին անում, սակայն չէին միջամտում դա կանգնեցնելու համար:
Պատկերացրեցի՞ք:
Միայն պատկերացնելն արդեն սարսափելի է, այդպե՞ս չէ:
Իսկ Իսրայելը նշված մարտում ուներ հինգ և ավել անգամ ավելի քիչ մարդ և բազմակի անգամներ ավելի քիչ զինտեխնիկա, բայց ամեն դեպքում նրանք հաղթեցին: Զախջախիչ պարտության մատնեցին իր դեմ ելած կողմերին, հաղթեցին ու նաև տարածքներ գրավեցին: Գրավյալ տարածքները մի քանի տարի անց վերադարձրին Եգիպտոսին, իսկ Իսրայելի իշխանություններին սրա համար դավաճան չդարձրին:
Եվ ի՞նչն է այս ամենից ուսումնառության արժանի:
Այդ պատերազմում Իսրայելը գործում էր կազմակերպված և արդյունավետ: Մասնավորապես, նրանք գաղտնի զորահավաք են անում, որով իրենց բանակի և սպասարկող անձնակազմի թիվը քառակի անգամ մեծացնում են:
Նրանք անիմաստ կոչերով ու հերթական անգամ ցեղասպանվելու լացուկոծով չէին ջարդում գերտերությունների դռները: Նրանք ԽՍՀՄ-ին չէին ասում զենք ես ծախել Եգիպտոսին, որ կիրառում են մեր` ցեղասպանված ժողովրդի դեմ: Իսրայելի հույսը իսրայելական ժողովուրդն էր և նրանք միասնական էին հակառակորդի դեմ պատերազմում:
Շուրջ քսանհինգ տարի առաջ արաբների հետ պատերազմից լուրջ դասեր էին քաղել, և ունեին սեփական զարգացած ռազմական արդյունաբերությունը:
Իսկ մենք ինչ ենք անում: Պատերազմի մեջ ենք, բայց շատերս ֆեյսբուքներում նստած ենք պատերազմում, ընդհուպ մինչև անլուրջ խորհուրդներ, թե բանակը ինչ զենք պետք է գնի և որտեղ տեղակայի:
Փոխանակ լայնամասշտաբ զորահավաք անելու, երկրի ղեկավարությունը կամավորական խմբեր սարքելու և ճակատ մեկնելու ֆեսյբուքյան կոչեր է անում: Ի դեպ, համատարած զորահավաք չի նշանակում, որ բոլորը առաջնագիծ են մեկնում, հատկապես երբ սա մի պատերազմ է, որում կիրառվում է ժամանակակից զինտեխնիկա, իսկ մի քանի օրում, անհնար է տանկ քշել սովորել, դիպուկահար դառնալ, կամ էլ անօդաչու սարք կառավարել: Սակայն, համատարած զորահավաքը և խիստ համակարգված ու հաշվարկված կառավարումը հնարավություն կտար յուրանքանչյուրիս ըստ իր կարողության առարկայական նպաստ բերել պատերազմի շուտափույթ և հաղթական ավարտին, քանի որ պատերազմի ելքը միայն դիպուկ կրակելուց չէ կախված:
Մենք երևի եզակի պետություն ենք, որ ունենք սեփական բանակ, պաշտպանության համար անհրաժեշտ ենթակառուցվածք ու օրենսդրություն, չհաշված աջակցող պետություններից ռազմական աջակցությունը, սակայն ամեն դեպքում հույսեր ենք կապում կամավորական ու ֆիդայական գործընթացների հետ:
Բանակ ունեցող պետությունը պետք է մոռանա, կամավորությունն ու ֆիդայիզմը: Դրանք պրոցեսներ են, որոնց տրամաբանությունը անհամատեղելի է պետություն ասվածի գործառույթների և վերջինիս գոյության տրամաբանության հետ:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/4054406801242665