Ասածս երևի շատ կտրուկ էր, ոչ պոլիտկոռեկտ ու պրագմատիկ բայց… աշխարհը պրագմատիկ է. Բաբկեն Թունյան
Advertisement 1000 x 90

Ասածս երևի շատ կտրուկ էր, ոչ պոլիտկոռեկտ ու պրագմատիկ բայց… աշխարհը պրագմատիկ է. Բաբկեն Թունյան

Աշխարհը պրագմատիկ է։ Այստեղ որոշիչ են շահերը։ Որքան էլ բարձր ամբիոններից խոսվի մարդու իրավունքներից և այլ գեղեցիկ բաներից, շահերն ավելի կարևոր են, քան մարդկանց ճակատագրերը։

Միայն ֆիլմերում է լինում, որ արդար կողմը խոսում է, ու որոշում կայացնողները, ազդվելով նրա խոսքից, համակրանք զգալով կամ խղճի թելադրանքով ի նպաստ նրա որոշումներ են ընդունում՝ փոխելով իրենց նախնական դիրքորոշումն ու մի կողմ դնելով իրենց շահերը։

Իհարկե, երբեմն լինում են բացառություններ։ Բայց անգամ այդ բացառությունների հետևում շահեր կան։ Ասենք՝ դեմքն ու հեղինակությունը չկորցնելու շահը։

Սա է իրականությունը։ Լավ է, թե վատ՝ սա է։

Դրա համար էլի հիշենք. պետք չի ոգևորվել Հայաստանի / Արցախի կամ հայ ժողովրդի հասցեին որևէ մեկի ասած դրական խոսքերից, ընկնել էյֆորիայի մեջ, և ոչ էլ պետք է վհատվել հակառակից։ Ուղղակի պետք է ընդունել ի գիտություն, անել հետևություններ ու շարժվել առաջ։

Մենք պատմությունից դասեր քաղել ենք։ Մեզ պետք չէ, որ մեզ սիրեն, սիրաշահեն, «պուպուշ» խոսքեր ասեն՝ առանց կոնկրետ գործողությունների…

Մեզ պետք է, որ վախենան՝ հենց իրենց շահերի համար։ Հասկանան, որ մեր շահերին խփելը իրենց շահերին տասնապատիկ է խփելու։ Ու այդ դեպքում իրենց շահերը կհամապատասխանեցնեն մեր շահերի հետ։ Այդ ժամանակ «պուպուշ» խոսքերն էլ կլինեն, գործողություններն էլ։

Մնացածը լիրիկա է։

Այնպես որ, ոչ մի վայրկյան զգոնությունը չենք թուլացնում։ Ու կենտրոնանում ենք երկու բանի վրա՝ մեր ուժեղանալու (բոլոր առումներով), ու թշնամուն վնասելու (բոլոր ճակատներով ու հնարավոր ձևերով):

Ասածս երևի շատ կտրուկ էր, ոչ պոլիտկոռեկտ ու պրագմատիկ բայց… աշխարհը պրագմատիկ է։

#ՀԱՂԹԵԼՈՒենք

Բաբկեն Թունյանի էջից:

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1915508608590080



Նման նյութեր