ԴԱԴԱՐԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ-2 ԿԱՄ ՄԻ ԵՂԵՐԱԿԱՆ ԱՌԻԹՈՎ
Հակամարտության ներսը որ բացում ես, զսպանակի պես երկու ենթադրություն է դուրս պրծնում. Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղ-Արցախը, Հայաստանը վերադարձնելու է ազատագրված (գրավյալ) տարածքները։ 1994-ի դիվանագիտական բոլոր նախագծերը հիմնված են զույգ այս կանխադրույթի վրա։
Պատերազմն անհող-անհաջող ձեռնարկ է։ Կողմերից յուրաքանչյուրը փորձում է վանել վատ երազն՝ իր գործողությունների աղետալի անհեթեթությունը քողարկելով անհիմն երազանքներով։
Չի լինելու։ Դադարեցրե’ք արյունահեղությունը, պատրաստվե’ք ամենքդ ձեր հավակնություններից հրաժարվելուն։
Իսկ նրանց, ում թվում է, թե համաշխարհային թանձրույթ-խառնույթից հնարավոր է օգուտներ քաղել, ցավակցում եմ բանականության անվերադարձ կորստյան եղերական առիթով։
Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/tigran.paskevichian.7/posts/2884058248493227