«Ինչպես տեսնում եք՝ ես ողջ և առողջ եմ». Վահագն Չախալյանն արձագանքել է իր մահվան լուրերին
Advertisement 1000 x 90

«Ինչպես տեսնում եք՝ ես ողջ և առողջ եմ». Վահագն Չախալյանն արձագանքել է իր մահվան լուրերին

Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը Facebook-ի իր էջում հերքել է իր մահվան մասին լուրերը։

«Եկել եմ ասեմ, որ ադրբեջանական և վրացական (ալիևամերձ և սահակաշվիլիամերձ) մամուլում երեկ տարածված ինֆորմացիան, չի համապատասխանում իրականությանը»,–գրել է նա:

Նա հեգնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշելով, որ նրա հետախուզությունը և Հայաստանում ու Վրաստանում գործող գործակալական ցանցը հերթական անգամ սխալ տեղեկություն են մատուցել:

«Ինչպես տեսնում եք, ես ողջ և առողջ եմ և ինչպես կասեր դասականը, ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու քո և միշիկոի (նկատի ունի Վրաստանի նախկին նախագահին) հուղարկավորությունների ժամանակ… Այս կեղծ լուրից Ադրբեջանում և Վրաստանում ուրախացողների և բերկրանքից հրճվողների մասով ամեն ինչ պարզ էր, այ, ՀՀ-ում ուրախացողների և հրճվողների շրջանակների մասով կխոսեմ պատերազմի ավարտից հետո»,–գրել է նա:



Նման նյութեր