Արսեն Արշակյանի ֆեյսբուքյան էջից
Ճակատագրի բերումով այս պահին գտնվում եմ սփյուրքում, երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել, քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես խրամատում չեմ, ես քանդված Ստեփանակերտում չեմ և ես Երևանիս փողոցներում չեմ տեսնում սև ժապավեններ, չեմ տեսնում սգավոր Մայրեր, ընկեր կորցրած տղաներ։ Թասիբովը դուք եք, որ այդ ամենը ամեն օր տեսնելով և անմիջապես մասնակիցը լինելով, շարունակում եք պայքարել։ Դուք ոչ միայն ավելի թասիբով եք, այլ նաև հզոր եք։
Իսկ Սփյուրքը ինչ-որ անում է՝ պարտավոր է անել, այո բոլորս պարտք ենք և պարտավոր ենք մեր Հայաստանի և Արցախի համար անել ամեն ինչ, մեր արածը ընդամենը ֆինանսական է։ Իսկ կյանքից թանկ բան չկա։ Մեր երիտասարդները տալիս են իրենց կյանքը, այդքան փող սփյուրքը չի կարող ուղարկել, որ զոհվածի կյանքը հետ գնի։
Ձեր Թասիբին մեռնեմ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած Հայ։