«Պուտինի պատասխանը Փաշինյանին» – ո՞վ ինչպե՞ս է հասկացել ․․․
Այսօր թրենդում է մեր ստրատեգիական դաշնակցի պատասխանը անհավասար ճակատամարտում պատերազմող երկրի վարչապետի նամակին։
Ռազմական դրության պայմաններում երկրի ղեկավարության հայտարարությունները ես չեմ մեկնաբանում ու բոլորի հետ միասնաբար քաջալերում եմ հայոց բանակին՝ Արցախի հարցում ռազմական հաղթանակ ապահովելու գործում։
Իմ ժամանակակից, մերժված գործիչներից մեկը այսպես է հասկացել ՌԴ ԱԳՆ պատասխանը.
«Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։
Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է. Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։
Գուցե լրացուցիչ բացատրի, թե իր առաջարկությունը ո՞րն է։ Թե՞ նրա ասածները կոդավորված են, համարակալված՝ ինչպես որ տղամարդիկ կանանց ներկայությամբ հայհոյախառն անեկդոտների միայն համարներն են «պատմում», ծիծաղում։։
Ես, մերժվածին գահընկեց արած ու հետագայում նույնպես մերժված նրա երկու հետևորդների կողմից վտարվածս՝ նույն պատասխանը հասկացել եմ այսպես.
«Պուտինն էլ է ասում Արցախը հռչակեք ՀՀ տարածք, մենք գանք օգնենք։ Էլ ո՞նց ասի, որ հասկանանք #ՄԻԱՑՈՒՄ: И ежу понятно!
Հիմա ԼՂՀ անկախության ճանաչումն ընկալումների առումով լրիվ համարժեք է միացումին, բայց միացումն ավելի հեշտ է, արագ ու շահավետ»:
Իմ ասածի ենթատեքստում առաջարկությունը հետևյալն է. Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների համատեղ որոշմամբ Արցախը վերահռչակել ՀՀ անբաժան մաս ու Պուտինից, ու ոչ միայն նրանից, պահանջել անհապաղ կանգնեցնել ՄԱԿ-ի անդամ պետության տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիան։
Երկուսս էլ ասում ենք էլի, լսեցնում, քաջալերում ենք որոշում կայացնողներին։
Բայց ասածը պետք է իմաստ ունենա, առաջարկություն պարունակի, ու ամենակարևորը՝ համահունչ լինի մեր Զինված ուժերի հերոսական, արժանապատիվ կեցվածքին։
ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՈՒ ՀԱՎԱՏԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ
(հղումները մեկնաբանությունում)
Հրանտ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
«Պուտինի պատասխանը Փաշինյանին» – ո՞վ ինչպե՞ս է հասկացել ․․․
Այսօր թրենդում է մեր ստրատեգիական դաշնակցի պատասխանը…Опубликовано Հրանտ Հրաչի Խաչատրյան Суббота, 31 октября 2020 г.