Առաջիկա տասնամյակներում ռազմական գիտությունը պիտի դառնա մեր այբբենարանը։ Ռազմագիտություն առարկան պիտի ընդլայնվի, սկսի ուսուցանվել ավելի վաղ, ավելի խորացված, գործնական պարապմունքների շատ մեծ ժամաքանակով ու աշակերտներին փոխանցվելիք գիտելիքների ու հմտությունների բազմազանությամբ։
Դպրոցն ավարտող յուրաքանչյուր հայ պիտի արդեն խրամատ փորելու գործնական պարապմունքներ անցած լինի, պիտի իր փորած խրամատը քողարկած լինի ու այդ քողարկման արդյունավետությունն իրենց իսկ դպրոցում հավաքած ԱԹՍ-յով ստուգած լինի։ Պիտի գործնականում իմանա, թե ինչ են իրենցից ներկայացնում պայթող ու չպայթող խոչընդոտները, կարողանա ռեկոգնոսցիրովկա անել, կողմնորոշվել տեղանքում, այդ թվում՝ անծանոթ տեղանքում, կարդալ քարտեզ։
Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից
«Ինչիսա՞ պետք էդ մաթեմը» հարցին պիտի գործնական պատասխան ունենա, երբ հրետանային սիմուլյատորով ստիպված լինի նստել ու ձեռքով կրակի համար կոորդինատներ հաշվել։ Եվն, եվն։
Առաջիկա տասնամյակներում ռազմական գիտությունը պիտի դառնա մեր այբբենարանը։ Ռազմագիտություն առարկան պիտի ընդլայնվի, սկսի…
Опубликовано Վահագն Մխոյան Суббота, 31 октября 2020 г.