Ձեր ուշադրությունը հույժ կարևոր թեմաներից մի քիչ շեղեմ՝ ռազմաճակատով. Հրանտ Տէր-Աբրահամեան
Advertisement 1000 x 90

Ձեր ուշադրությունը հույժ կարևոր թեմաներից մի քիչ շեղեմ՝ ռազմաճակատով. Հրանտ Տէր-Աբրահամեան

Ձեր ուշադրությունը հույժ կարևոր թեմաներից մի քիչ շեղեմ՝ ռազմաճակատով։

Ճակատում կարևոր փոփոխություններ կան՝ ոչ թե տարածքայինը նկատի ունեմ, այլ ուժայինը, որն առավել էականն է։

Արդեն կարող ենք ասել, որ գլխավոր՝ Լաչինի ուղղությամբ թուրքերի հարձակումը ձախողվեց։ Լաչինի ճակատամարտում, որի մասին խոսում էինք՝ հաղթեցինք։

Այս ուղղությամբ այժմ վիճակը բերված է բալանսի։ Բայց հոգուտ մեզ բալանսի, քանի որ իրենց հարձակումն է սպառվել, իսկ մերը դեռ առջևում է։

Մյուսը Շուշիի ուղղությունն էր, որտեղ փորձեցին ոչ կանոնավոր ուժերով ու մեթոդնեևով գործել։ Նաև հոգեբանորեն ազդել։ Այստեղ նույնպես վիճակը կայունացվում է, և գործողությունը ձախողվում։

Հիմա թեժ կետը Մարտունու ուղղությունն է։ Այստեղ նույնպես պետք է կայունացնենք ու բալանսի բերենք։

Եթե դա հաջողվի, ապա հարավային ուղղությունն ամբողջապես կկայունանա։

Ամեն դեպքում գլխավոր վտանգը՝ Լաչինի ուղղությամբ, չեզոքացվել է։

Պատերազմը համակարգ է՝ հնարավոր չէ հակագործողություն առանց գործողության չեզոքացման։ Սկզբում պետք է բալանսի բերել վիճակը։

Հետագայում՝ գործողության ուժի սպառմամբ, հակագործողության ժամանակն էլ կգա։ Անհրաժեշտ է դեռ ժամանակ և կուտակում։

Կան դեռ վտանգներ նաև իրենց կողմից։ Հատկապես, եթե, Մարտունու ուղղությամբ հաջողվեն։ Կան դեռ չօգտագրծված քայլեր։ Բայց հիմնական պլանը՝ հյուսիսից և հարավից թևանցիկ հարվածներով՝ կտևել Հայաստան-Արցախ հաղորդակցությունն՝ արդեն չի գործում։

Եվ գալու է հատուցման պահը։

Հրանտ Տէր-Աբրահամեանի ֆեյսբուքյան գրառումը

Ջեր ուշադրությունը հույժ կարևոր թեմաներից մի քիչ շեղեմ՝ ռազմաճակատով։
Ճակատում կարևոր փոփոխություններ կան՝ ոչ թե…

Опубликовано Հրանտ Տէր-Աբրահամեան Суббота, 31 октября 2020 г.



Նման նյութեր