Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են ադրբեջանական հանրությունում խրախուսվող հայատյացությունը։
«Սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ», – գրված է ՄԻՊ–ի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունում։
Հաղորդագրությանը կից ներկայացվում են սքրինշոթեր ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածված հարցումներից։ Օրինակ` մի էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, թե խոսքը վերաբերում է հայ զինծառայողի ու կազմակերպված է քվեարկություն՝ թե ում համար է նման նկարը նորմալ։ 78 տոկոսը պատասխանել է, որ սովորական լուսանկար է, իսկ 22 տոկոսի կարծիքով լուսանկարը սրտխառնոց է առաջացնում։
??, ??, ??
Ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող…Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Воскресенье, 1 ноября 2020 г.
Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստագրում է հայատյացության բոլոր դրսևորումները` սահմանված կարգով ներկայացնելու միջազգային մարմիններին։
Հավելենք, որ Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները բազմաթիվ փաստեր են հրապարակել՝ ադրբեջանական կողմից խաղաղ բնակչության դեմ ձեռնարկված վայրագությունների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։